ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

28 Սեպտեմբերի 2020

Այսօր Սեպտեմբերի 27-ին առավոտյան Ադրբեջանական ողջ օդային ու ցամաքային բանակը լայնամասշտաբ ագրեսիա է սկսել Արցախի ամբողջ սահմանագծով և Հայաստանի որոշ սահմանագծերում: Վերջերս զգացվում էր, որ նրանք պատրաստվում են նման հարձակումների, որը հովանավորվում է Թուրքիայի ռեժիմի կողմից: Ադրբեջանը ահաբեկիչների է վարձել տարածաշրջանի որոշ երկրներից:
Արցախի բանակը և ժողովուրդը միշտ պատրաստ են եղել նման հարձակումներին համապատասխան ու խիստ արձագանքելու համար, քանի որ պատերազմի ծավալը այս անգամ մեծ է արդեն կամավորականներն ու հայերասերները նաև ընդգրկվում են այս պարտադրված պատերազմին:
Հայ Ձախ Ֆորումը խիստ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ու միջազգային ատյաններից, ՄԱԿ-ից ու բոլոր առաջադեմ հասարակական ու քաղաքական ուժերից պահանջում է դատապարտեն Ադրբեջանին: Ներկա պայմաններում յուրաքանչյուր հայի պարտականությունն է ամեն կերպ նյութական կամ այլ կերպ օգնություններով մասնակից լինի այս պայքարին:
Բոլոր հայ քաղաքական ու հասարակական ուժերը ցույց են տվել, որ նման պայմաններում համախմբվում են պետության ու բանակի շուրջ, այս անգամ էլ վստահ ենք նույնն է լինելու:
Կեցցե Հայկական Բանակը
Կեցցե Արցախի ու Հայաստանի ժողովուրդի դիմադրություն պայքարը
Մենք անպայման հաղթելու ենք
Հայ Ձախ Ֆորում,

Երևան, 27 Սեպտեմբեր, 2020 Թ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ