Հիշելով և հիշեցնելով կանխենք նոր ցեղասպանությունները

24 Ապրիլի 2020

Հիշելով և հիշեցնելով կանխենք նոր ցեղասպանությունները

Յուրաքանչյուր տարի ողջ հայությունը հիշում է իր ժողովրդի ջարդերը Օսմանյան կասրության դաժան ու մարդկությունից հեռու ղեկավարների կարգադրությամբ: Յուրաքանչյուր տարի ունի իր յուրահատկությունը, այս տարի առավել յուրահատուկ է այս հիշողությունը և պահանջատիրությունը կորոնավիրուսի առկայության պատճառով:
Կորոնավիրուսը կյանքեր է խլում և դեռ խլելու է բոլոր ժողովրդներից առանց ազգային, կրոնական ու ցեղի խտրականությամբ: Նախքան կորոնավիրուսը օրական հազարավոր մարդիկ զոհվում էին ու զոհվում են սովից աշխարհի փոքրաթիվ հարուստների ու նեոլիբերալիստների ղեկավարների անմարդկային քաղաքականության հետևանքով:
Մարդկությունը պետք է զարգանա ու աստիճանաբար հասնի այն եզրակացության, որ մեր մոլորակում յուրաքանչյուրիս կյանքը կախված է մեկը մյուսից: Ցեղասպանությունը միշտ շահարկվել է իմպերիալիստական հզոր պետությունների կողմից և գեր պետությունների համար գործիք է դարձել Թուրքիայի դեմ օգտագործելու և ոչ թե ի նպաստ հայ ժողովրդի:
Մյուս ազգերի տնտեսապես լավ ապրելու իրավունքները ոտնահարվում են իբրև թե զարգացած երկրների ղեկավարների ու պետությունների կողմից և այդ երկրների ժողովուրն էլ լռում է այդ կապակցությամբ: Սա բացատրվում է միայն նրանց ինդիվիդուալիստ ու ինքնասեր լինելու պատճառով: Աշխարհի ավելի քան երեք միլիարդ բնակչություն աղքատության մեջ է գտնվում, այս կապակցությամբ զարգացած երկրների անտարբերությունը իրենց տեսակի մարդկանց աղքատության ու տանջալի կյանքի հանդեպ ոչ մարդկային է ու անհասկանալի:
Մենք հույս ունենք Թուրքիայի առաջադեմ ժողովուրդը հայ առաջադիմական ուժերի հետ միասին շարունակելու են հետևելու հայոց ցեղասպանության արդար լուծման հարցը և աշխատելու են Թուրքիայի սովորական ժողովրդների գիտակցությունը այս կապակցությամբ բարձրացնել ու հասացնել այնպիսի մի մակարդակի, որ թուրք ժողովուրդը գիտակցի և ընդունի իր պատմության այդ դառը մասը, որտեղ ավելի քան մեկ ու կես միլիոն հայեր են զոհվել նրանց անցյալի ղեկավարների կողմից ու զգան, որ իրենց պարտականությունն է դատապարտել ու ինչ որ տեղ ետ մատուցել դրանից առաջացած բացասական հետևանքները:
Կեցցե Հայ ժողովրդի արդար պահանջները
Հիշում ենք ու կը հիշենք Հայոց ցեղասպանությունը
Պահանջել ու պահանջելու ենք արդարության իրականացումը
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 23/04/2020

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ