Հայ Ձախ Ֆորումը ողջունում է իշխանության քայլը

17 Մարտի 2020

1-Տեղին, ժամանակին ու անհրաժեշտ քայլ ենք համարում իշխանության կողմից Հայաստանի ողջ տարածքով արտակարգ դրություն հայտարարելու որոշումը և հորդորում ենք բոլորին հարգեն ու պաշտպանեն արտակարգ դրության բոլոր կանոնները, որոնք սահմանվել են իշխանության կողմից:
2-Սա համազգային պայքար է, որը պահանջում է բոլորի մասնակցությունը:
3-Սա չպետք է դառնա քաղքական շահարկման առարկա որևէ անհատի, խմբի կամ կուսակցության կողմից:
4-Անհրաժեշտ է, որ իշխանությունը կորոնայի հետ կապված բոլոր սպասարկումները անվճար հայտարարի, ինչպես արել է մինչ այժմ, բայց դա ամբոջը չէ:
5-Այս պայմաններում անհրաժեշտ, է, որ բոլոր աշխատավորները և աշխատարավարձ ստացողները, որոնք 60 տարեկանից բարձր են կամ ունեն խրոնիկական հիվանդություններ ու ցածր իմունային համակարգ, մեկ ամիս չգնան աշխատանքի ու ինքնամեկուսանան, իսկ իշխանությունը ապահովի նրանց աշխատավարձը: Սա կարող է վերաբերել միայն աշխատող դասակարգին, աշխատավարձ ստացողներին ու գործազուրկներին, ովքեր ավելի խոցելի են ու եթե մեկ ամիս չաշխատեն ընտանիքի առօրյան կխախտվի:
6-ՀՀ Առողջապահության նախարարությունը ավելի վատ իրավիճակի համար պետք է պատրաստվի, երբ հիվանդանոցները կհագեցվեն բազմաթիվ ծանր վիճակով հիվանդներով և հոսպիտալացման տեղ և հնարավորություն չի լինի:
7-Ընդհանրապես Հայաստանին անհրաժեշտ է անվճար բժշկական սպասարկումներ, սակայն մինչ այդ հարցի լուծումը գոնե ժամանակավորապես կորոնայի պայմաններում պետք է բոլոր բժշկական սպասարկումները անվճար հայտարարվեն: Միևնույն ժամանակ հետաձգվեն բոլոր պլանային և ոչ շտապ բժշկական սպասարկումները:
8-Պետք է կապերը ամրապնդվեն ու անմիջական լինեն սփյուռքահայ բժշկական ոլորտի տարբեր մասնագետների ու կենտրոնների հետ, որոնք իրենց մասնագիտությամբ ու իրենց երկրների փորձից ելնելով կարող են օգտավետ լինել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:
9-Սփյուռքի բոլոր բժշկական ու առողջապահական կենտրոններին ու այս ոլորտի մասնագետներին հորդորում ենք հետևել Հայաստանում կորոնայի դեմ պայքարի ընթացքին և հնարավորության դեպքում ոչինչ չխնայեն որևէ խորհրդատվություն կամ բժշկական սպառողական նյութեր ու սարաքավորումներ նվիրաբերելու հարցում, որի կարիքը կունենան մեր հայրենակիցները, և որի մասին կհայտարարի ՀՀ առողջապահության նախարարությունը:
10-Ժողովուրդը պետք է ամբողջովին վստահի իշխանությանը, սակայն իշխանությունը նաև իր հերթին կորոնայի դեմ պայքարի աշխատանքները պետք է վստահի առողջապահության նախարարությանն ու նրան ենթակա կառույցներին և երբեք չքաղաքականացնի:
11-Ողջունելի են իշխանության որոշումը հետաձգելու հանրաքվեն, որը կարող էր վարակի ավելի շատ տարածման հիմք հանդիսանար:
12-Ժողովուրդը պետք է ցուցաբերի բարձր գիտակցություն և տանը մնալով օգնի որպեսզի հիվանդների կամ հիվանդանոցի կարիք ունեցողների քանակը չբարձրանա, հակառակ դեպքում պետք է սպասել մահացության տոկոսի բարձրացմանը և սարսափելի իրավիճակի:
13-Արտասահմանից եկածներին ու կորոնայով կասկածյալներին պետք է մեկուսարաններում հսկողության տակ պահել և ոչ թե թողնել իրենց տներում և միայն կապ հաստատել նրանց հետ, որովհետև այդ ընթացքում նրանք կարող են վիրուսը փոխանցել ուրիշներին ու շատ մարդկանց վարակել ու այդ դեպքում հնարավոր է վիճակը լինի դժվար հսկելի կամ անհսկելի:
Վստահ ենք բոլորս միասին ձեռք ձեռքի տված թիկունք կանգնելով իշխանության կողմից կյանքի կոչված շտաբին կհաղթահարենք կորոնավիրուսին ամենաքիչ կորուստներով:
Հայ Ձախ Ֆորում, Երևան 17 մարտ 2020 թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ