Շնորհավորում ենք մարտի 8-ը՝ կանանց համերաշխության և պայքարի միջազգային օրը:

08 Մարտի 2020

Հայ ժողովուրդի նորագույն պատմության ընթացքում հստակ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության տարիների ընթացքում ակնհայտորեն պաշտպանվեց հայ կանանց իրավունքները, արժեվորվեց Հայաստանի կանանց ստեղծագործության գործունեությունը: Սովետական Միության փլուզումից հետո վերացվեցին նաև կանանց իրավունքների պաշտպանող օրենքները և արժեհամակարգը:
Ֆեոդալական համակարգի մշակույթի ժառանգությունը շարունակեց մասամբ մնալ նաև Սովետական Հայաստանում :
Անկախությունից հետո հասարակությունում ականատեսն եղանք կանանց նկատմամբ կոշտ ու կոպիտ վերաբերմունքի և սեռական խտրականության մշակույթի, որի դեմ առաջադիմական ուժերը և կանայք մեծ պայքար ունեն դեռ մղելու դրանց վերացման ուղղությամբ:
Ռոբերտ-սերժական ազգակործան իշխանությունների տարիներին ձևականորեն պահպանվեց Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր, բայց իրականում լկտիորեն անտեսվեց հայ կնոջ վայել վերբերմունքը և դրան ավելացան տնտեսական վատթարացման անտանելի հանգամանքը: Գնալով կիրառվեցին ոչ նպաստավոր օրենքներ ու մոտեցումներ կանանց նկատմամբ:
Ինչպես Սովետական Միությունում այնպես էլ Հայաստանում դժբախտաբար դեռ գոյություն ունի բռնություններ կանանց հանդեպ, որի դեմ նաև պետք է պայքարի ներկայիս իշխանությունը, առաջադիմական ուժերն ու հատկապես հենց իրենք՝ կանայք:
Պիտի արձանագրել, որ անկախությունից հետո հայ կանայք անդադար պայքարել ու պայքարում են իրենց իրավունքների համար՝ հատկապես տնտեսական բնագավառում: Նրանք դեռ շատ գործ ունեն կատարելու աշխատավորական ու աշխատավարձ ստացողների արհմիությունների ստեղծման ու հզորացման գործում, քանի որ գործատուները հաճախ խոչնդոտներ են առաջացնում այդ ուղղությամբ, և դժբախտաբար դեռ իշխանությունը բավարար չափով չի զգում այս արհմիությունների հեղափոխական ներուժը:
2018-ի ապրիլ-մայիսի թավշյա հեղափոխության հիմնասյուն են եղել հայ կանայք և երիտասարդ աղջիկները: Կանանց պայքարը անուրանալի է հեղափոխության հաջողության գործում: Հայաստանցի կանանց պայքարի բացակայության դեպքում անկարելի էր հեղափոխության հաղթանակը և նրանց բացակայության դեպքում անհնար կլինի հեղափոխության շարունակությունն ու հաջողությունը:
Հայ ձախ ֆորումը կոչ է անում հայ աշխատաավոր և աշխատավարձ ստացող կանանց միավորվել ու ստեղծել իսկական ու ոչ ֆորմալ կանաց արհմիություններ և ոչ պետական կազմակերպություններ, որոնք իրոք կպաշտպանեն կանանց շահերը և հեռու կմնան ծառայելու ուժայիններին ու պետական ինստիտուտներին: Վստահաբար ձեր պայքարի շնորհիվ կարող եք նվաճել ձեզանից խլված իրավունքները, թե՛ աշխատատեղերում հավասար աշխատավարձի և թե՛ հասարակությունում կանանց արժեվորումները կրկին ձերք բերելու հարցերում:
Մենք հորդորում ենք իշխանություններին հեղափոխական օրենքներ հաստատեն, որոնք վերջապես կպաշտպանեն Հայաստանի աշխատավոր և աշխատավարձ ստացող կանանց իրավունքները և իսկական արհմիությունների և ոչ պետական անկախ կազմակերպությունների ստեղծմանը:
Կեցցե Հայ կանանց պայքարը արդար հասարակություն ստեղծելու ուղղությամբ:
Հայ Ձախ Ֆորում, 08/03/2020

https://www.facebook.com/ArmenianLeftForum/?epa=SEARCH_BOX

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ