Ալավերդիում կարի արտադրամասի աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ)

28 Դեկտեմբերի 2019

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդու նորաբաց «Կոտտոնի» կարի արտադրամասում բողոքի ալիք է բարձրացել: Արտադրամասի շուրջ 150 աշխատակիցները ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանից իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձն են պահանջում: Նշենք, որ Դասոյանը խոստացել էր ուշացած աշխատավարձը վճարել մինչև դեկտեմբերի 27-ը: Կարող բանվորուհիները սպասել են մինչև նշված ժամկետը:

Ալավերդու «Կոտտոնի» կարի արտադրամասն առաջին արտադրանքը  տվել է նոյեմբերի 11-ին:

 Աղբյուր՝ a1plus.am

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ