Հայ Ձախ Ֆորումը շնորհավորում է Հայաստանի ժողովրդի քաղաքական հեղափոխության առաջին տարեդարձը և սատարելու է իշխանության որդեգրած տնտեսական հեղափոխության իրականացմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ :
Հեղափոխության շնորհիվ Հայաստանն ազատվեց ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ոչ ազգանպաստ իշխանություններից ու Հայաստանում նախադրյալներ ստեղծվեցին տնտեսական հեղափոխության համար:
Հայ Ձախ Ֆորումը ողջունում է իշխանությունների մտադրությունը՝ շարունակելու հեղափոխությունը տնտեսական ոլորտում:
Հայաստանում տնտեսական հեղափոխությունը այն ժամանակ կարող է ծառայել ժողովրդի շահերին, երբ ձերբազատված լինի Համաշխարհային Բանկի ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի կախվածությունից: Սրա համար անհրաժեշտ է համայն հայության ֆինանսական ներուժը մոբիլիզացնել Հայաստանի տնտեսության ու արդյունաբերության զարգացման ու ինքնաբավ երկիր դառնալու ուղղությամբ:
Հեղափոխությունը ունեցել է իր ձեռքբերումները, որոնցից կարելի է հիշատակել, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունը բոլոր բնագավառներում, ջանքերը անկախ դատական մարմնի ձևավորման ուղղությամբ, քաղաքական դեմոկրատիայի հաստատումը և տարածումը, ջանքեր տնտեսական ու քաղաքական մենաշնորհների վերացման ուղղությամբ և այլն:
Հայ ժողովրդի տարբեր խավերին անհրաժեշտ է երկրի անվտանգությանը սպառնացող տարբեր պայմաններում համախմբվել պետության շուրջ:
Պետք է ամեն կերպ խորացնել ժողովրդի մեջ ինքնավստահությունն ու հույսը ապագայի հանդեպ ու տարբեր եղանակներով պայքարել չեզոքության դեմ:
Իշխանությունը պետք է կամք դրսևորի՝ շարունակելու քաղաքական ոլորտի էլ ավելի դեմոկրատացմանը և տնտեսական ռադիկալ փոփոխությունների առաջացմանը հանուն ինքնիշխան դառնալու ուղղությամբ: Հարկավոր է իշխանությանը զերծ մնալ նեոլիբերալիստական տնտեսական կոշտ խնայողական քաղաքականությունից և իր դերը բարձրացնել երկրի արդյունաբերության զարգացման գործում՝ հատկապես ստրատեգիական ոլորտներում, օրինակ ռազմաարդյունաբերության: Պետք է ազգայնացնել տնտեսական բազմաթիվ ոլորտներ, որոնք երկրի տնտեսական կյանքի կենսական ոլորտներն են համարվում:
Անհրաժեշտ է վերանայման ենթարկել հարկային օրենքները և բարձրացնել մեծահարուստների հարկերը: Բարձրացնել աշխատավարձերի նվազագույն չափը: Նպաստել աշխատավորների անկախ արհմիությունների վերաձևավորմանն ու օրենքներ հաստատել այդ ուղղությամբ:
Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը նպաստել թավշյա հեղափոխության խորացմանը, հատկապես տնտեսական ոլորտում:
Կոչ ենք անում բոլոր ձախակողմյան ուժերին՝ նպաստել բանվորական անկախ արհմիությունների կազմակերպչական աշխատանքներին:
Կեցցե՛ Հայաստանի Հեղափոխությունը:
Ո՛չ նեոլիբերալիզմի չարիքին:
Կեցցե՛ ազատ ու արդար ինքնիշխան Հայաստանը:
ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ
Մայիս 8, 2019 թ. Երևան