Պարզից էլ պարզ է, որ հնարամիտ ազգ ենք, տաղանդավոր, առաքինի ու հանդուրժող, “մազալու” ենք սոցիալական խնդիրներում և դրսևորումներում:
Ինչպես երգում է ասվում (Լացս ծիծաղ եմ արել…) Վու~յ, աման. երկիր ջան… “ Ծովից-ծով´Հայաստանի “օժիտից” մնացել է Սևանա լիճը, գեղամա գեղեցկուհին: Սևանն էլ կարծես հոգնել է նույն մարդկանց երեսները տեսնելուց, սակայն Արփա քրոջ հետ զրույցներում երբեմն հանդարտվում է:
Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, որ կարծես մյուսներին էլ հասու լինի և իր հյուրընկալ ափերը չտրտմեն մայր Արաքսին նայելիս, թե չէ շրջակա “գյոլերը” երազում են “քչքչան եղբայր և քույր” ունենալ, սակայն “Թողմախյան” գյոլի, Երևանյան լճի, ջրաշխարհի “փառքը” իր տեղն է նստեցրել գետերին ու առուներին “հավուզ-բասեիններին” : Դե պարզից էլ պարզ է, որ “դզող-փչող” երկրում ամառային հանգիստն էլ “գասպարալողի” պես փչովի կլինի:
Հեյ գիտի սովետական ճամբարներ և հանգստի գոտիներ, դուք ձեզ հետ տարաք մարդավայել ապրելու և հանգստի ուրույն, մատչելի որակները, թողնելով միայն այս “քառակուսի” հանգստի տեսակը` “գասպարալող” շենքի բակում:
Իրոք “մազալու” ազգ ենք և դեռ շարունակում ենք ասել . –Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր, իմ բասեինը` քո Անթալիայի հանգստի կամ օվկիանոսի ափերի հանգստի հետ չեմ փոխի: Վնաս չէ, վնաս չէ…, բայց քո աչքերով նայիր այս ամենին:
Մշակութաբան, ազատ լրագրող` Նաիրա Հայրապետյան