«Մենք պնդում ենք, որ մեր համբերության բաժակը լցվել է»,- օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքերով՝ ինչքան էլ մարդիկ հանդուրժեն, գալու է մի պահ, երբ պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի փոխեն իրադրությունը. «Կառավարությունը չի ծառայում ժողովրդի շահերին, կառավարությունը հարկադրում է բոլորին ապրել անկախության շեմին կամ դրանից ոչ տարբեր վիճակում: Մենք տեսնում ենք այդ աղքատությունը ամեն տեղ, տարիներ շարունակ, մարդիկ հույսը կորցրել են, ապագան չեն տեսնում, գնում են մեր երկրից: Այդ ելույթները, որ հնչում են արտագաղթի մասին, արդեն բոլորը հոգնել են, որևէ բան չի փոխվում: Մենք գտնում ենք, որ եկել է այն ժամանակը,…
Վերջին երեք օրվա ընթացքում հայ սահմանապահ զինվորները թշնամուն հասցրել են ինչպես նյութական, այնպես էլ մարդկային մեծ կորուստներ: Ակնայի ուղղությամբ, առաջնագծում մեր դիպուկահարները ոչնչացրել են երեք թշնամի, ինչպես նաև այդ նույն ուղղությամբ, մեծ բարձրության վրա խոցել են թշնամու անօդաչու սարքը, որն ընկել է թշնամու տարածքում: Արցախի հյուսիսային սահմանում թշնամին դիվերսիոն փորձ է կիրառել և պայթել հայ զինվորների տեղադրած ականի վրա: Նախնական արդյունքներով, ականի վրա պայթյունից ոչնչացվել է մեկ, վիրավորվել երկու թշնամի ազերի: Չորրորդն անհայտ է: Ամենայն հավանականությամբ, նա ևս ոչնչացվել է:
Երեկ՝ օգոստոսի 12-ի ուշ գիշերին, մոտավորապես ժամը 23.30-ին հակառակորդի կրակոցից խոշոր հրդեհ էր բռնկվել Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Վահրավար գյուղի հանդամասում և անտառում: Տեղի հրշեջները մեկ ժամ շարունակ փորձում էին արագ տարածվող կրակը հանգցնել, սակայն չէին կարողանում հրդեհաշիջման աշխատանքները պատշաճ կատարել, քանի որ հակառակորդը միտումնավոր կրակոցներ էր արձակում հրշեջների, խաղաղ բնակիչների ուղղությամբ: Ինչպես հաղորդեցին բնակիչները, վերջին օրերին հակառակորդի կրակոցների պատճառով առաջացած հրդեհներ հաճախ են բռնկվում, որոնց հետևանքով սահմաններն ականազերծվում են: Բնակիչները մեկնաբանում են, որ թշնամու նպատակը ոչ միայն խուճապ առաջացնելն է, այլև սահմանները ականազերծելուց հետո ներխուժման ճանապարհ բացելը:

Պերմյակովի դատավճիռը հրապարակվեց

Մեղադրող կողմը՝ Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը պահանջել է Վալերի Պերմյակովին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ խստացված ռեժիմով գաղութում։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում այսօր մեկնարկեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Ռուսական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել երեք հոդվածներով՝ դասալքություն, զենքի պահում և ապօրինի կիրառում: Օպերատորներին թույլատրվել է նկարահանել ընդամենը 15 րոպե: Ավետիսյանների յոթ անդամից բաղկացած ընտանիքին դաժանաբար սպանելու համար Պերմյակովին, ամենայն հավանականությամբ, կդատի Հայաստանի դատարանը: Ինչպես հայտնի է, ռուսական կողմը Հայաստանի արդարադատությանն է հանձնել Պերմյակովին դատելու իրավունքը: Հարավ-արևելյան օկրուգի ռազմական դատախազ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոյի կարծիքով, որը ներկայացնում էր պետական մեղադրանքը, Վալերի Պերմյակովի գործողությունները լարվածություն են…
Այսօր «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը կրկին հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մենք ուզում ենք մեր երկրում փոփոխություններ: Դա է եղել գլխավոր շարժառիթը, որ մեզ հունիսի 22-ին բերեց Բաղրամյան պողոտա, իսկ հուլիսի 27-ին` Հանրապետության հրապարակ: Մենք ուզում են, որ Հայաստանում. իշխանությունը մաքրվի հանցագործներից թալանածը վերադարձվի ժողովրդին երկրում հաստատվի արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում բացառվի քաղբանտարկյալ հասկացությունը և քաղաքական հետապնդումներն ընդհանրապես լուծարվեն անօրինական և սահմանադրության դեմ գործող կուսակցությունները երաշխավորվեն ազատ, արդար ու ազնիվ ընտրությունները ազատ ձեռներեցության իրավունքը լինի անձեռնմխելի ներդրվի արդար հարկային համակարգ հանրայնացվեն ռազմավարական նշանակության խոշոր սեփականությունները աշխատանքի դիմաց վարձատրությունը լինի արդար պաշտպանվի աշխատանք ստանալու և մասնագիտական առաջընթաց ունենալու իրավունքը բարձրացվի սոցիալական…

Նարեկ Հակոբյանը վեց ամսվա կալանքի դատապարտվեց

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին մասնակցող ակտիվիստ Նարեկ Հակոբյանին դատարանը մեղավոր ճանաչեց ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու մեջ, և ազնիվ երիտասարդին վեց ամսվա բանտարկության դատապարտեց։ Նարեկը որոշել է բողոքարկել դատարանի որոշումը։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց դատախազի պահանջը և ակտիվիստ Նարեկ Հակոբյանին դատապարտեց վեց ամսվա բանտարկության։ Դատարանի որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում, ասել է Նարեկ Հակոբյանը։ Մինչև դատարանի որոշումը ուժի մեջ մտնելը, խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին, մնում է ուժի մեջ։
ՀՀ կառավարությունը քննարկում է իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով մինչև 2016 թ․ դեկտեմբերի 31-ը հնարավորություն է տրվելու Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում։ Նախորդ որոշման համաձայն, նշված երկրների քաղաքացիները օտար պետության մեջ ՀՀ անձնագիր կարող էին ստանալ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը։ Այս որոշումն ընդունվել է, հաշվի առնելով այդ երկրներում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Արմենպրեսը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 4-ին, գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի սեպտեմբերի 13-ին թվով 22 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 14-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական: Նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ հանրաքվեի կենտրոնական…

Սահմանադրության փոփոխության 1-15 գլուխները

 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի ևս ութ գլուխներ: Դրանք տեղադրված է ՀՀ արդարադատության պաշտոնական www.moj.am կայքում։ Հրապարակված բաժինները վերաբերում են Դատախազությանն ու քննչական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Վերահսկիչ պալատին և այլն: Ներկայացված փաստաթղթով ամբողջությամբ փոխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգը. առաջարկվում է, որ հանձնաժողովի բոլոր յոթ անդամներին՝ այդ թվում նախագահին, ընտրի Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ։ Մինչդեռ այժմ յոթ անդամներին էլ նշանակում է նախագահը՝ երեքին Մարդու իրավունքների պաշտպանի, երկուսին՝ Վճռաբեկ դատարանի նախագահի, մյուս երկուսին էլ Փաստաբանների պալատի նախագահի առաջարկով: Այսօր հրապարակված նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը…
Ճանապարհային ոստիկանության պետը բարի հանձնարարական է տվել, որպեսզի իրավախախտում չորակեն այն արարքները, որոնց դեպքում լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդը հնարավորություն չունի իր նախընտրած ուղղությամբ ազատել խաչմերուկը: Ստորև ներկայացնում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունն այդ մասին. «ՀՀ վարչապետի 2015 թ. հուլիսի 3-ի հանձնարարականի պահանջները կատարելու նպատակով 08.07.2015թ. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետին, ՃՊԾ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և ուղեկցող սպայական վաշտի հրամանատարներին առ այն, որ մինչև Վիեննայի 1968 թ. «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի…
Առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Երևանի Տերյան և Լալայանց փողոցների վթարային ճանաչված բնակարաններից մեկի բնակչին ազատել իր բնակարանը։ Բնակիչը հայտարարել է, որ վիճարկելու է այդ որոշումը ընդհուպ Մարդու իրավունքների Եվրադատարան։ Երևանի կենտրոնում շինարարական Local Developers ընկերության ինը տարի շարունակվող պայքարի կիզակետում երեք շենք է։ Դրանք գտնվում են Երևանի կենտրոնում՝ Տերյան և Լալայանց փողոցներում։ Սեփական բնակարաններից վտարման վտանգի տակ են հայտնվել ավելի քան քսան ընտանիք, որոնք գտնում են, որ իրենց շենքերը վթարային և պետական կարիքների համար գերակա շահ ճանաչելու գործընթացում մի շարք խախտումներ են թույլ տրվել։ Հունիսի 12-ից Երևանի Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էր սկսվել՝ ընդդեմ այդ շենքերի քանդման և այնտեղ բնակվող…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: