Հայ ժողովուրդի նորագույն պատմության ընթացքում հստակ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության տարիների ընթացքում ակնհայտորեն պաշտպանվեց հայ կանանց իրավունքները, արժեվորվեց Հայաստանի կանանց ստեղծագործության գործունեությունը: Սովետական Միության փլուզումից հետո վերացվեցին նաև կանանց իրավունքների պաշտպանող օրենքները և արժեհամակարգը: Ֆեոդալական համակարգի մշակույթի ժառանգությունը շարունակեց մասամբ մնալ նաև Սովետական Հայաստանում : Անկախությունից հետո հասարակությունում ականատեսն եղանք կանանց նկատմամբ կոշտ ու կոպիտ վերաբերմունքի և սեռական խտրականության մշակույթի, որի դեմ առաջադիմական ուժերը և կանայք մեծ պայքար ունեն դեռ մղելու դրանց վերացման ուղղությամբ: Ռոբերտ-սերժական ազգակործան իշխանությունների տարիներին ձևականորեն պահպանվեց Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր, բայց իրականում լկտիորեն անտեսվեց հայ կնոջ վայել վերբերմունքը և դրան ավելացան…
Հեղափոխական ժողովրդի մանդատն վայելող իշխանությունների հանրաքվեի քայլն ուղղակի ժողովրդավարության դրսևորումն է Հայաստանում, և լավագույն զորակոչն է հակահեղափոխությանը Սահմանադրական Դատարանից դուրս վռնդելու համար:Հայաստանի ժողովուրդի տասնյակ տարիների շարունակական պայքարի արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջապես տեղի ունեցավ քաղաքական հեղափոխություն և հեռացվեց նախկին ապազգային գործադիր և ժողովուրդի ճնշման ներքո օրենսդիր իշխանությունը, ըստ մեզ հենց այն ժամանակ պետք էր փոխվեր դատական համակարգը, սակայն թավշյա տրամաբանության բերումով դատական մարմինը մնաց անձեռնմխելի:Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ փոխվում են որևէ երկրի իշխանության, խորհրդարանի, դատական մարմնի ու տնտեսական համակարգի բնույթը ու այդ բոլորը դառնում են ժողովրդական, այսինքն որպես ժողովրդի շահերը հետապնդող ինստիտուտներ:Հայաստանի քաղաքական հեղափոխությունից հետո, աստիճանաբար Թավշյա հեղափոխականները նկատեցին ու շոշափեցին,…

Չպետք է խուճապի ենթարկվել

Վիրուսային բռնկումները ամեն տեղ փոթորիկի նման սկսվում է և հենց նույն ձևով էլ քանի շաբաթվա ընթացքում մեղմանում է: Սրա պատճառն էլ մեր օրգանիզմի իմունային համակարգի ռեակցիան է: Եթե այսպես չլիներ վիրուսները կարող էին անցյալում մարդակային սերունդներ ոչնչացնել: Վիրուսների ուժի նվազեցման կամ հանգման համար երկու պատճառ գոյություն ունի: Առաջինը այն է, որ մարդու մարմնում վիրուսների հիվանդագին լինելու մակարդակը աստիճանաբար իջնում է, կարծենք թե մի հոգի բարձր մակարդակով կամ ուժգնությամբ վիրուսով է վարակվել, նա փոխանցում է երկրորդին, երկրորդը՝ երրորդին և հենց այսպես շարունակվում է, օրինակ, կարծենք թե մինչև 100-րդը: Վարակված առաջին ու երկրորդ հոգիների վարակը ուժեղ կլինի, երրորդինն էլ ուժեղ, բայց աստիճանաբար…
Հայաստանի անկախացումից ի վեր, մեր երկրում գործող սահմանադրությունը եւ սահմանադրական բարեփոխումները եղել են կեղծված ու պաշտպանել են բացառապես օրվա իշխանությունների, բայց ոչ երբեք աշխատավոր ժողովրդի շահերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմկուսը (ՀԿԿ): Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրա արդյունքում սկիզբ դրվեց եւ մինչեւ օրս շարունակվում է համաժողովրդական սեփականության վայրի թալանը, ինչի հետեւանքով էլ չի նվազում արտագաղթողների քանակը։ Ընդունելով, որ դատաիրավական համակարգն ունի բարեփոխումների կարիք, բայց նաեւ քաջ գիտակցելով, որ ներկայումս ծավալվող գործնթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, հետեւաբար այն չի նպաստում երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լինելով…
29 հունվարի, 2020թ., Երևան: Այսօր Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը Վազգեն Սաֆարյանի նախագահությամբ, որին հրավիրված ու մասնակցում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Այն, ըստ էության, Հանրային խորհրդի նախագահի առաջին հանդիպումն էր հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նախ համապարփակ ներկայացրեց տնտեսության տարբեր բնագավառներում իրենց հանձնաժողովի կողմից կարևորված ծրագրերը, որոնց կյանքի կոչումը էական խթան կհանդիսանա երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար: Այնուհետև ենթահանձնաժողովների նախագահներն ու նիստի մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, հանային փորձաքննության ոլորտները, բարձրացրեցին ռազմավարական բնույթի այն հարցերը, որոնք կենսական են համարում հանրության, երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման և/կամ արդյունաբերության վերագործարկման համար: Վերջում Հանրային…
ՎԱՐԴԵՆԻՍ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում կայացած միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մեր տոնացույցում հունվարի 28-ն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը: «Մենք՝ որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի, հայոց ազատամարտի շնորհիվ: Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր. մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած մեր զինվորի թիկունքում: Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ-զինվոր նահատակների արյունով:…
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Դեմոկրատիայի ցուցիչը (Democracy Index 2019): Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը: Նախորդ զեկույցի համեմատ առավել առաջխաղացում գրանցած երկրների շարքում է նաև Հայաստանը: 2018 թվականի դեմոկրատիայի ցուցիչով Հայաստանը 103-րդն է եղել: Հայաստանն այս զեկույցում դասվում է «հիբրիդային ռեժիմների» ցանկում՝ ստանալով ընդհանուր 5.54 միավոր Դեմոկրատիայի ցուցիչի հիմքում 5 կատեգորիաներ են՝ ընտրական գործընթացը և բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական ներգրավվածությունը, ժողովրդավարական քաղաքական մշակույթը և քաղաքացիական ազատությունները: Economist-ի փորձագետները երկրները դասում են ռեժիմների 4 տեսակի՝ «ամբողջական դեմոկրատիա», «անկատար դեմոկրատիա», «հիբրիդային ռեժիմ» և…
Ովքեր դույզն-ինչ չափով ծանոթ են Հայ Յեղափոխական դաշնակցության Հայաստանի անկախության առաջին տարիների գործունեությանը կհիշեն հայաստանյան մամուլում հրապարակված հազարավոր փաստական նյութերին, որոնք վերաբերում էին Դաշնակցության կողմից ստեղծված Դրո ռազմականացված ահաբեկչական կառույցին։ Չնայած պատանեկան տարիքիս, այս և այլ ահաբեկչական ակտերի մասին նյութերը մշտապես եղել են իմ ուշադրության առարկան:Մինչև իմ դեմ դատական հայց ներկայացնելը ՀՅ Դաշնակցության հարգելի գործընկերները պետք է առնվազն հիշեին, որ 2006-2009թթ․ իմ անազատության մեջ գտնվելու տարիներին Նուբարաշեն ՔԿՀ-ում մտերմացել և ընկերացել եմ դաշնակցության՝ ահաբեկչական գործերով ցմահ ազատազրկման դատապարտված մի շարք անձանց հետ:Թե ինչեր են պատմել նորանկախ Հայաստանի առաջին տարիների ՀՅ Դաշնակցության գործունեության, ահաբեկչական ակտերի, կատարած սպանությունների մասին ինձ դատի տված…
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1994-98թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը: – Հրապարակվել են մի քանի տվյալներ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ. եկեք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մի քանի թվերի, որպեսզի հասկանանք՝ իսկապե՞ս բարեհաջող տնտեսական տարվա հետ գործ ունենք: – Ցուցանիշների մասով, միանշանակ, տարին կարելի է դրական գնահատել: Մենք ունեինք որոշակի ծրագրեր ու սպասումներ, և արդյունքն արդեն տեսանելի է՝ 7 տոկոսից բարձր տնտեսական աճ ենք ունենալու, ծրագրված էր 5 տոկոս, հավելյալ աճ մենք կունենանք այս տարվա ընթացքում: Առանձին ոլորտներում էլ կան դրական տեղաշարժեր: Իհարկե, կան նաև խնդիրներ, որոնք անհանգստացնող են: Դրական տեղաշարժերից կարող ենք առանձնացնել արդյունաբերության տեմպերի առաջանցիկ աճը, որը 11 ամիսների ընթացքում կազմել…
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդու նորաբաց «Կոտտոնի» կարի արտադրամասում բողոքի ալիք է բարձրացել: Արտադրամասի շուրջ 150 աշխատակիցները ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանից իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձն են պահանջում: Նշենք, որ Դասոյանը խոստացել էր ուշացած աշխատավարձը վճարել մինչև դեկտեմբերի 27-ը: Կարող բանվորուհիները սպասել են մինչև նշված ժամկետը: Ալավերդու «Կոտտոնի» կարի արտադրամասն առաջին արտադրանքը տվել է նոյեմբերի 11-ին: Աղբյուր՝ a1plus.am
«ՀՅԴ-ում կան մարդիկ ովքեր դեմ են նախարարի հրաժարականի պահանջին և ցույցերի անցկացմանը: Ոմանք էլ դեմ են բայց չեն բարձրաձայնում»: Ի դեպ, այս եթերից հետո Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից: