Հիշելով և հիշեցնելով կանխենք նոր ցեղասպանությունները Յուրաքանչյուր տարի ողջ հայությունը հիշում է իր ժողովրդի ջարդերը Օսմանյան կասրության դաժան ու մարդկությունից հեռու ղեկավարների կարգադրությամբ: Յուրաքանչյուր տարի ունի իր յուրահատկությունը, այս տարի առավել յուրահատուկ է այս հիշողությունը և պահանջատիրությունը կորոնավիրուսի առկայության պատճառով: Կորոնավիրուսը կյանքեր է խլում և դեռ խլելու է բոլոր ժողովրդներից առանց ազգային, կրոնական ու ցեղի խտրականությամբ: Նախքան կորոնավիրուսը օրական հազարավոր մարդիկ զոհվում էին ու զոհվում են սովից աշխարհի փոքրաթիվ հարուստների ու նեոլիբերալիստների ղեկավարների անմարդկային քաղաքականության հետևանքով: Մարդկությունը պետք է զարգանա ու աստիճանաբար հասնի այն եզրակացության, որ մեր մոլորակում յուրաքանչյուրիս կյանքը կախված է մեկը մյուսից: Ցեղասպանությունը միշտ շահարկվել է իմպերիալիստական հզոր…
Հիասթափություն ապրողների շարքում, ՀՀ վարչապետի խոսքով, իրենց տեղն ունեն նաև քաղաքական ուժերը, որոնց միջև նախկինում հստակ դերաբաշխում գոյություն ուներ, որն այժմ անիմաստ է դարձել: ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook-ի ուղիղ եթերում դարձյալ անդրադարձել է Հայաստանում հիասթափվածների առկայությանը՝ կետ առ կետ նշելով, թե ովքեր են հեղափոխության արդյունքում հիասթափվածները: Ըստ Փաշինյանի` հիասթափություն ապրած առաջին խումբը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր, նրա բնորոշմամբ, 2018թ-ի մայիսից ասում են, որ հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի, ու ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը: Երկորորդը՝ իշխանության մեջ ներգրավված այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանության PR-ով ու ներգրավված են եղել նաև…

Շնորհավոր Սուրբ Զատիկ.

ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐՈՆԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԵՏՈ

Այսօր կորոնան տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը խլել է ու միլիոնավոր մարդկանց կյանքին սպառնալիք է ներկայացնում և վտանգել է նրանց տնտեսական ու հասարակական կյանքը: Դադարեցրել է մարդկանց առօրյա կյանքը: Բոլորը մտածում են թե ինչպիսի աշխարհ ենք ունենալու կորոնայից հետո: Այս հարցին պատասխանելը քանի առումով դժվար է, լավ տեղեկություն ու մասնագիտական մոտեցում է պահանջում, պատմությունը ցույց է տվել, որ մարդը մոռացկան է, որը ազդելու է այդ մոռացությունը կորոնայից ճգնաժամից հետո աշխարհի վրա: Մի գուցե ճիշտ լինի հարցը այսպես ձևակերպել, որ ինչ դասեր ենք կարող քաղել կորոնայի ճգնաժամից ու ինչպիսի աշխարհ ենք ցանկանում ունենալ: Կորոնայի վիրուսը նմանվում է մի վիրահատության ենթակա հիվանդի, որի…
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այդ մասին Ֆեյսբուքի Էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները…
Համաշխարհային առողջապահության կազմակերպության վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել նաև օդի միջոցով: Այն մթնոլորտներում, որ հիվանդը հազացել կամ փռշտացել է և որոշակի խոնավության էլ եթե լինի, վիրուսը կարող է մինչև 8 ժամ կենդանի մնալ օդում: Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում տնից դուրս չգալ առանց դիմակի: Այդ պատճառով էր, որ Չինաստանի Վուհան քաղաքում ջուր շաղ տալու մեծ մեքենաներով անընդհատ ախտահանող նյութեր էին շաղ տալիս օդում:
Հաշվի առնելով, որ 2020-ի մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ, կառավարությունը տեղեկացնում է. «Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն՝ արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը. պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին՝ նրա գրավոր համաձայնությամբ, փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ՝ նա կարող է…

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ երկրները սահմաններ են փակում, կրճատվում են բեռնափոխադրումները, չեղարկվում են ավիաչվերթները, փակվում են սպասարկման օբյեկտները, տնտեսության կորուստներն անխուսափելի են: Թե ինչ տնտեսական հետեւանքներ է ունեցել վիրուսը Հայաստանի համար, վերջնականապես պարզ կդառնա հաջորդ ամսվա սկզբում: «Վիճակագրական կոմիտեն, սովորաբար, թվերը կունենա ապրիլի 10-ին մոտ եւ համեմատելով նախորդ ամսվա եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կհրապարակի ցուցանիշները,- ասում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։- Սովորաբար, մեկ ամսվա արդյունաբերական արտադրանքը 100-110 մլրդ դրամի է լինում: Իսկ արտահանումը, եթե հաշվի առնենք, որ մենք տարվա մեջ 2,6 մլրդ դոլարի ապրանք ենք արտահանել, ամսական ստացվում է 100-200 մլն դոլարի կարգի: Եթե այս դինամիկան…
1-Տեղին, ժամանակին ու անհրաժեշտ քայլ ենք համարում իշխանության կողմից Հայաստանի ողջ տարածքով արտակարգ դրություն հայտարարելու որոշումը և հորդորում ենք բոլորին հարգեն ու պաշտպանեն արտակարգ դրության բոլոր կանոնները, որոնք սահմանվել են իշխանության կողմից:2-Սա համազգային պայքար է, որը պահանջում է բոլորի մասնակցությունը:3-Սա չպետք է դառնա քաղքական շահարկման առարկա որևէ անհատի, խմբի կամ կուսակցության կողմից:4-Անհրաժեշտ է, որ իշխանությունը կորոնայի հետ կապված բոլոր սպասարկումները անվճար հայտարարի, ինչպես արել է մինչ այժմ, բայց դա ամբոջը չէ:5-Այս պայմաններում անհրաժեշտ, է, որ բոլոր աշխատավորները և աշխատարավարձ ստացողները, որոնք 60 տարեկանից բարձր են կամ ունեն խրոնիկական հիվանդություններ ու ցածր իմունային համակարգ, մեկ ամիս չգնան աշխատանքի ու ինքնամեկուսանան, իսկ…
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։ – Պարոն Կարախանյան, ռուսական մամուլում Հայաստանի իշխանությունների դեմ քարոզչության հերթական ալիքի ականատեսն ենք լինում։ Վերջին օրինակը երկրորդ նախագահի դատավարության վերաբերյալ «Կոմերսանտի» հոդվածն է, ըստ որի՝ Ռ. Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կարող է բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի շուրջ։ – Հարցին գլոբալ նայենք, որպեսզի պրոցեսները ճիշտ հասկանանք։ Ռուսաստանը մեր աշխարհաքաղաքական տարածաշրջանում և կոնկրետ Հայաստանում վարում է շատ պրագմատիկ ու շահերից բխող քաղաքականություն։ Շատ է ասվել՝ ռուսական պետական քաղաքականության գծի, վերաբերմունքի մեջ հիմնական սկզբունք կա՝ իր պրագմատիկ շահերից բխող աշխատանքներ, այսինքն՝ իր տնտեսական, քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական շահերից բխող…
Հայ ժողովուրդի նորագույն պատմության ընթացքում հստակ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության տարիների ընթացքում ակնհայտորեն պաշտպանվեց հայ կանանց իրավունքները, արժեվորվեց Հայաստանի կանանց ստեղծագործության գործունեությունը: Սովետական Միության փլուզումից հետո վերացվեցին նաև կանանց իրավունքների պաշտպանող օրենքները և արժեհամակարգը: Ֆեոդալական համակարգի մշակույթի ժառանգությունը շարունակեց մասամբ մնալ նաև Սովետական Հայաստանում : Անկախությունից հետո հասարակությունում ականատեսն եղանք կանանց նկատմամբ կոշտ ու կոպիտ վերաբերմունքի և սեռական խտրականության մշակույթի, որի դեմ առաջադիմական ուժերը և կանայք մեծ պայքար ունեն դեռ մղելու դրանց վերացման ուղղությամբ: Ռոբերտ-սերժական ազգակործան իշխանությունների տարիներին ձևականորեն պահպանվեց Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր, բայց իրականում լկտիորեն անտեսվեց հայ կնոջ վայել վերբերմունքը և դրան ավելացան…