Կարելի է ենթադրել, որ առաջիկայում Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը կթևակոխի բավական ակտիվ փուլ։ Նման ենթադրության հիմք է տալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, համաձայն որի՝ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Սա բավական ուշագրավ հայտարարություն է, քանի որ նախ՝ ադրբեջանական կողմն արդեն մի քանի անգամ գրեթե ուղիղ տեքստով հայտարարել էր, թե Ղարաբաղի խնդիրը լուծված է, Արցախի կարգավիճակի խնդիր գոյություն չունի և, ընդհանրապես, բացի խաղաղապահների գործունեությունից, միջնորդական այլ առաքելության անհրաժեշտություն այլևս չկա։ Որ առնվազն երկու հարցում գոնե Երևանն ու Մոսկվան համամիտ չեն պաշտոնական Բաքվի հետ, ընդգծված երևաց հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հնչած հայտարարություններից։ Մասնավորապես, Արցախի կարգավիճակը,…

Դասեր քաղելով անցյալից՝ նայենք ապագային

Դասեր քաղելով անցյալից՝ նայենք ապագային 1920 Թվականին Դաշնակցական կառավարության սխալ քաղաքականության հետևանքով (Համագործակցությունը Թուրքիայի և Անգլիական իմպերիալիզմի հետ և հակա Սովետական Միության քաղաքականության) Արցախը որպես ինքնավար մարզ հանձնվեց Ադրբեջանի հսկողության ներքո: Արցախահայությունը ամեն կերպ աշխատեց պահպանել իր ինքնությունը և օրինակ ունենալով Նախիջևանի դառը ճակատագիրը չենթարկվեց Բաքվի իշխանության կողմից իրականացվող դիսիմիլիացիային, չլքեց Արցախը: Եթե Ադրբեջանը՝ ըստ սոցիալիստական գաղափարախոսության չափանիշների վարվեր ու ճանաչեր ազգերի ինքնուրույն ապրելու իրավունքը, հնարավոր էր ազգերը ավելի մարդավայել հարաբերություններ ունենային և երբեք ազգամիջյան բախումներ ու պատերազմներ չլինեին: Ընդունում ենք, որ սոցիալիստական ազգային գաղափարախոսությունից ու հիմունքներից հեռու էին Ադրբեջանի ղեկավարությունն ու քաղաքական ուժերը: Բոլոր դեպքերում Սովետական Միության գոյությունը արգելք…
Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ հունվարի 11-ին նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում:Մինչ այդ տարբեր հարթակներում կողմերը հասցրել են «տեղորոշվել»՝ ըստ էության, խոսելով այն մասին, թե ով ինչպես է պատկերացնում բանակցային ֆորմատը:Պատերազմի արդյունքները հանգեցրել են նրան, որ հայկական կողմը ստիպված է եղել թողնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող յոթ շրջանը, ինչի մասին 1994 թվականից պնդում էր թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Մոսկվան, որն այս քայլը դիտարկում էր որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական բաղադրիչներից մեկը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունվարի 4-ին հրապարակած իր հոդվածում անդրադարձել էր հարցին, թե ինչ իրավիճակում է ժառանգվել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը: Մասնավորապես, վարչապետը նշել էր, որ վերջին տասը տարվա ընթացքում…
Մեր ժողովրդի համար այս ծանր օրհասական օրերին, երբ հայ ժողովուրդը իր ԳԵՆՈՖՈՆԴԻ-ի զոհաբերմամբ մեկուսի և միայնակ պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, 100-ամյա ցեղասպան մեքենայի դեմ, փողի մոլուցքով գերի, ձեռներեցությանը ծախու քաղաքական գործիչների, փորձագետների, գիտնականների, ստեղծագործ մարդկանց և «ստվերային համաշխարհային կառավարութուննեդի» կողմից մարդկության առջև կանգնած սպառնալիքների և մարտահրավերների դեմ ՝ ժամանակակից աշխարհի անտարբերության առկայության պայմաններում, նորից դիմում եմ անցյալի նամակին ՝ որպես Կտակ-Կոչ-Ազդ, հայ իրականության ոչ միայն հոգևոր առաջնորդի, այլև հայոց պատմության ազդեցիկ դեմքի՝ Խրիմյան Հայրիկին, և ինձ համար ակնհայտ է դառնում, որ իրականում ամեն ինչ մնացել է նույնը, միայն սերունդ է փոխվել: Հայ ժողովուրդը, 16 դար պաշտպանելով քրիստոնեության արևելյան ֆորպոստը,…
Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերևս հետևյալն է. ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Այս հարցի ամենաուղիղ պատասխանը կարելի է ձևակերպել այսպես. պահը, երբ ԼՂ հարցում որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: Ի՞նչ հիմք կա նման պնդում անելու համար: Վերջին տասը տարվա ընթացքում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին (՞) 2011 թվականի հունիսի…
2020 թվականը հայ ժողովուրդի համար եղավ ողբերգության տարի, հայ ժողովուրդի դարավոր թշնամու՝ Թուրքիայի և համաշխարհային իմպերիալիզմի ծրագրումով և Ադրբեջանի միջոցով հարձակման ենթարկվեց Արցախը: Արցախին պարտադրված պատերազմում նահատակվեցին և վիրավորվեցին հազարավոր հայորդիներ: Պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը ունեցավ տարածքային ու տնտեսական հսկայական կորուստներ:Հայ Ձախ Ֆորումը համբերություն է ցանկանում նահատակների ընտանիքներին և հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում պատերազմում վիրավորներին:Մենք հավատացած ենք, որ ապագայում միայն համայն հայության միասնական պայքարով հնարավոր կդառնա Հայաստանի տնտեսության զարգացումը, արդարաության հաստատումը և Հայոց բանակի հզորացումը:Սիրելի հայ ժողովուրդ՝Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը միասնաբար պայքարել հանուն հզոր Հայաստանի: Ապագան սկսում է նոր տարուց: Հուսանք նոր տարին լինի հաջողության…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրելով խորհրդակցությունների՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով:«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է երկրում հաստատված քաղաքական իրավիճակը: «1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ, օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս: Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն…
Էջ 1, 25-ից