Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան: 1lurer-am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին»,- գրել է վարչապետը: Facebook
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.«1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի:2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո՛, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։3. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ո՛չ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին` Կազանում։4. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձևով։5. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո՛, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։6. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո՛, եթե այդ նպատակի…
21-րդ դարը դեռ նման պատերազմ չի տեսել՝ փաստում են ռազմագետները, քանի որ այս մարտերում ներգրավված են բոլոր հնարավոր զինատեսակներ՝ տանկեր, ԱԹՍ-ներ, հրթիռային հրետանի, ավիացիա և մեծ թվով զորքեր: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ու դրա հետևանքների մասին վարչապետը խոսել է շվեյցարական RTS հեռուստաընկերության հետ:Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում մեծածավալ ռազմական գործողություններ: Շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով: Ներկայացնում ենք վարչապետի ուղերձի ամբողջական տարբերակը: «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները: Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից…
Արցախում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ աշխատակազմից: «Նա զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից: Կյանքից հեռացավ մի մարդ, ով անչափ սիրում էր Հայաստանն ու Արցախը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մարդ, ով անձնվիրաբար նվիրված էր իր հայրենիքին, իր ժողովրդին, իր ընտանիքին: Արցախցի հայտնի քաղաքագետ և լրագրող Միքայել Հաջիյանի ընտանիքում էր, որ ձևավորվեց Երվանդի՝ որպես իսկական հայրենասերի կերպարը, ով իր կյանքը չտարանջատեց Արցախի ճակատագրից, հենց ընտանիքում նա դարձավ իր հանրապետության իսկական քաղաքացի: Եվ երբ Արցախի…
Ծանր տեխնիկայով Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օպերատիվ մարտավարական «Լորա» հրթիռով: Հայաստանն արժանի պատասխան տալու բարոյական իրավունք ունի՝ ասում է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետը:Վլադիմիր Եվսեև (Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ռազմական փորձագետ) - Եթե Ադրբեջանը չսթափվի և կանգ առնելու որոշում չկայացնի, անկախ նրանից, որ արդեն կորուստների ու վիրավորների թիվն անցնում է տասը հազարը, ուրեմն այդ դեպքում Հայաստանը պատասխան հարվածի լիարժեք իրավունք ունի:Պետք է անարգանքի սյունին գամել խաղաղ բնակիչների արյունը թափելու համար ու ենթարկել պատասխանատվության միջազգայնորեն, ասում է Վիկտոր Լիտովկինը: Վիկտոր Լիտովկին (ռազմական փորձագետ) - Խաղաղ բնակչության սպանությունը ցանկացած պատերազմում հանցագործություն է, հատկապես, երբ խիտ…
Թուրքական գործոնը փոխեց աշխարհաքաղաքականությունը։ Եթե հիմա խնդիրը հիմնովին չլուծվի, ուրեմն ապագայում արդեն ամբողջ Կովկասի խնդիրը լուծելու առաջ ենք կանգնելու։ Տարածաշրջանն ապակայունացնելու պատասխանատուները պիտի պատժվեն՝ ասում է Ստանիսլավ Տարասովը: Ստանիսլավ Տարասով (Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ) - «Թուրքիան դժվար իրավիճակում է հայտնվել: Մեր հաշվարկներով՝ Թուրքիան հույս է դնում բլից-կրիգի վրա։ Ադրբեջանցիները սցենարով, այսպես ասած, «հակահարձակում» էին նախապատրաստել, իրենց հաշվարկներով՝ պետք է բեկում անեին 200-300 կմ՝ վերցնելով գոնե 1-2 շրջան։ Նրանց չհաջողվեց ճեղքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության սահմանը, նրանք մխրճվել են լեռներում ու մնացել, մեծ կորուստներ են կրում: Իրենց առջև դրված խնդիրը նույնիսկ միջին պլանով չեն կատարել»։ Այն, որ Ադրբեջանը պատերազմ…
ԱՀ նախագահը կոչ է անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել։ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված, այդ պետության կանոնավոր բանակի կազմում և շատ հաճախ այդ կանոնավոր բանակի փոխարեն։ Ժամանակակից աշխարհում, երբ տառացիորեն հնարավոր չէ ոչինչ թաքցնել ոչ մեկից, բոլորն իրենց աչքերով տեսել ու արձանագրել են համաշխարհային ջիհադիստական ահաբեկչական ցանցի ներթափանցումն Ադրբեջան։ Աշխարհում որևէ պետության համար արդեն գաղտնիք չէ, որ այդ…
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի հակամարդկային գործունեությունը և ահաբեկիչների հետ այդ երկու երկրների համագործակցությունը: Ահաբեկչական գործոնի և հենց Ադրբեջանի վրա դրա հետագա հետևանքների մասին Նաիրի Հոխիկյանը զրուցել է եգիպտոսցի քաղաքագետ Ամր Էլդեբի հետ: - Պարոն Էլդեբ, Դուք գիտեք, որ Սիրիայից Թուրքիան մի քանի հազար վարձկան, ավելի շուտ՝ ահաբեկիչ է տեղափոխել Ադրբեջան: Ի՞նչ կարող եք ասել դրա մասին: - Ահաբեկիչների հարցում, պարզ է, որ Թուրքիան այստեղ կրկնում է Լիբիայի իր փորձը: Նրանք Լիբիա ևս ուղարկեցին վարձկաններ Սիրիայից: Այս դեպքում էլ նրանք այսպիսի մեթոդներ են կիրառում, որ կարողանան ճնշում գործադրել Հայաստանի վրա: Սիրիայից, ավելի ճիշտ՝ Սիրիայի հյուսիսից վարձկանների տեղափոխումը…
Էջ 1, 22-ից