Ինչ են գրում

10 Ապրիլի 2016

«5 օր տեւած պատերազմը, որը սանձազերծվել էր բարբարոսական, մտածելակերպով միջնադարյան Ադրբեջանի կողմից` ընդդեմ ինքնիշխան, ազատասեր Լեռնային Ղարաբաղի, ցուցադրել է Հայ ազգի ոգու մեծագույն հաղթանակը: Մենք ջախջախեցինք Ադրբեջանին: Ջախջախեցինք, քանի որ կարողացանք համախմբվել եւ ցուցադրել մյուսներից տարբերվող` մեր ազգի գենետիկական լավագույն որակները: Հնգօրյա պատերազմը ցուցադրեց երկրագնի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդկանց համերաշխությունը` Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդին:

Այս պատերազմը մերկացրեց մեկ տհաճ փաստ եւս. ոչ մի ճանաչված պետություն ոչ միայն իր աջակցությունը, այլեւ իր լոյալությունը չհայտնեց հայ ժողովրդին: Դա դաժան դաս էր, որը մենք քաղեցինք այս պատերազմից: Մենք միայնակ տեր կանգնեցինք մեր անկախությանն ու ապագայում էլ մենք պարտադրված կլինենք մեր հարաբերությունները կառուցել այլ պետությունների հետ բացառապես մեր պրագմատիկ շահերից ելնելով:

Ողջ հայությունը պարտավոր է օգտագործել իր ինտելեկտն ու հնարավորույթունները ոչ թե իրենց մշտական բնակության վայր հանդիսացող երկրների, այլեւ առաջին հերթին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական եւ տնտեսական կարիքների համար: 
Հիշեք, թե ինչպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու Պակիստանը կյանքի կոչեցին իրենց ռազմական եւ տնտեսական ձեռքբերումները: Նույն բանը պետք է անեն հայերը: Այսօր ողջ հայությունը բացառիկ հնարավորություն է ստացել իրականություն դարձնել մեր պապերի պատգամները: Ողջ հայության միասնության եւ մասնակցության մեջ է թաքնված մեր ազգի բարգավաճման եւ այն ամենի վերականգնման գաղտնիքը, ինչը պատմականորեն մեզ է պատկանել: Եւ այն ժամանակ բոլոր պետությունները, որոնք այսօր իրենց շահադիտական հետաքրքրություններից ելնելով նախընտրում են չաջակցել հայերին, պարտավոր են լինելու համագործակցություն եւ միասնություն որոնել մեզ հետ: Մենք դատապարտված ենք բարգավաճման եւ հզորացման:

 Կեցցե՛ ամբողջ աշխարհի համախմբված հայությունը»:

 Կարեն Օհանջանյան, իրավապաշտպան

«Արցախյան հակամարտությունը դառնում է ոչ միայն հզոր ռազմական ուժ, այլև միանգամայն անսպասելի աշխարհայացքային մարտահրավեր՝ գոյություն ունեցող համամոդեռնիստական կացութաձևին, որտեղ ժողովուրդը ժողովուրդ չէ, պետությունը պետություն չէ։ Որտեղ կյանքի խաղաղ ժամանակաշրջանում իդեալը սպառող մարդն է, իսկ դժվարին պայմաններում՝ փախչող մարդը՝ փախստականը։

Հենց դա է պատճառը, որ աշխարհը գտնվում շփոթության մեջ, աչքերը լայն բացած հետևում է, թե ինչպես են տղամարդիկ ժպտալով մեկնում կռվելու իրենց եղբայրների հետ հանուն իրենց հողի, հանուն այն տղայի, ում ինչ-որ այլասերված հրետանավոր սպանել էր դպրոց գնալու ճանապարհին։

Եթե ղարաբաղցիները փախչեին, ապա նրանց նույնպես, հավանաբար կտրամադրեին մի երկու գերմանական գյուղակ, նրանց ոտքերն էլ Հռոմի սբ Պետրոսի հրապարակում կլվանային, լացակումած նրանց մասին լուրեր կտարածեին  CNN-ն ու BBC-ն։

Բայց նրանք չփախան։ Հակառակը, միլիոնատեր հայը հանում է իր տղային հարմարավետ Օքսֆորդից և ուղարկում է կռվելու, այն էլ ոչ թե էլիտար զորամասում, այլ առաջավոր գծում՝ ռուսական «սոնցեպյոկի» հարվածների տակ, որովհետև նրա համար ամենակարևորը տղամարդ տղա ունենալն է, այլ ոչ թե առաջավոր տնտեսագետի տղա ունենալը։

Ես շատ եմ մտահոգվում Արցախի համար։ Ես շատ եմ նախանձում Արցախին, որի լեռնային օդում մարմնավորվում է կյանքի այդպիսի վառ ու թանձր իմաստը, ինչը կարելի է արդեն ուտել գդալով, ինչպես տաք սպասը»։       

Դենիս Դվորնիկով, Կրասնոգորսկ

«Եթե Ադրբեջանը, որն իր ցինիկ սադրանքով խախտել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է բազում զոհերի՝ և՛ խաղաղ բնակչության, և՛ զինվորականների շրջանում, ամենախիստ պատժի չենթարկվի իր այս սանձազերծած պատերազմական արկածախնդրության համար, ապա դա կհամարվի Ադրբեջանի «բարոյական» հաղթանակը ողջ աշխարհի հասարակայնության դեմ։ Այլևս ոչ մի երաշխիք չի լինի, որ այդպիսի պետության գլխին կանգնած ամեն մի ԱՆԱՍՈՒՆ ևս մեկ անգամ չի ձեռնարկի նմանատիպ քայլ։

Հայկական կողմի հաղթանակի, ինչպես նաև հետագայում ալիևյան արկածախնդրությունները չկրկնվելու երաշխիքը, տվյալ դեպքում, կարելի է համարել առաջատար երկրների մասնակցությամբ դիվանագիտական լուրջ ձեռքբերումները բանակցային գործընթացում, ինչը  տեղի են ունենում այժմ։

Այն, ինչ հիմա կարձանագրեն, պետք է ազդի Ղարաբաղյան հարցի կարգավորման հետագա գործընթացի վրա ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ հակամարտության գոտում»։   

Ռուս քաղաքագետ        

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ