Իմպերիալիզմը 21-րդ դարում

18 Դեկտեմբերի 2015

Արտադրության համաշխարհայնացումը և տեղափոխումը էժան աշխատուժ ունեցող երկրներ՝ ժամանակակից նեոլիբերալիզմի ամենակարևոր և դինամիկ փոփոխությունն է: Սա հիմնականում կատարվում է արտադրությանն անհրաժեշտ ծախսերի կրճատման և շահույթի ավելացման նպատակով, ինչին նպաստում է նաև տեղի աշխատուժը այլ երկրներից տեղափոխած մարդկանց էժան աշխատուժով փոխարինումը: Սակագների իջեցումը և կապիտալի աշխուժացման ճանապարհին հանդիպող արգելքների վերացումը նույնպես խրախուսում է արտադրության փոխադրումը էժան աշխատուժով երկրներ: Սակայն սահմանների ռազմականացումը և օտարերկրացիների նկատմամբ բացասաբար տրամադրվածությունը նվազեցրել են բանվորների տեղափոխումը, չնայած վերջին ժամանակներում աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանքով ողջ աշխարհում ապաստան փնտրողների մեծ բանակը նպաստում է էժան աշխատուժ գտնելու և շահագործելու նեոլիբերալական քաղաքականությանը:

Գործարանները հեշտորեն մարզերը հատում են ու գործարանատերերի հետ հանգիստ տեղափոխվում մեծ շահույթ ապահովող երկրներ, այս դեպքում տվյալ գործարանի բանվորները չեն կարող սահմանները հատել և գործարանի հետ տեղափոխվել: Սա համաշխարհայնացման խայտառակ երևույթներից է:  

Նեոլիբերալական համաշխարհայնացումը պետք է ճանաչվի որպես կապիտալիզմի զարգացման իմպերիալիստական նոր փուլ, իսկ իմպերիալիզմը ճանաչվում է իր տնտեսական հասկացությամբ: Այսինքն՝ աշխարհի հյուսիսային երկրների բանվորական ուժին շահագործում է հարավային կապիտալիստական երկրների միջոցով: Այս երևույթը լավ ճանաչելու համար ստորև կներկայացնենք գիտնական Ջեն Էսմիթի տեսակետները:

Արտադրության համաշխարհայնացումը և արտադրողները

Արտադրության համաշխարհայնացումը դրսևորվում է գերազգային աչքի ընկնող բիզնեսների ձևով։ Դրանք հիմնականում գտնվում են իմպերիալիստական երկրներում: ՄԱԿ-ի համաժողովներից մեկը հայտարարել է, որ աշխարհի առևտրի 80 տոկոսը կապված է գերազգային բիզնես կենտրոնների հետ՝ օտարերկրյա ուղղակի կապիտալի ներդրմամբ, կամ չնչին տարածությամբ բիզնես կենտրոնների և նրանց՝ որպես սպասարկողների հետ հարաբերությամբ: Հարուստ բնական ռեսուրսներ չունեցող աղքատ երկրների հումքն արտահանման միջոցով երկրի ինդուստրացումը կապիտալիզմի միակ տարբերակն է:

Մինչ համաշխարհայնացումը աշխարհի արդյունաբերական արտադրության 5 տոկոսը, որը պատկանում էր «զարգացող երկրներին» աճեց ու հասավ 30 տոկոսի: Մինչդեռ հյուսիսային երկրների արդյունաբերական արտադրությունն աշխարհում տասը տարվա ընթացքում երեք անգամ ավելացավ և 1990-ականների սկզբում հասավ ու կայունացավ 60 տոկոսի սահմաններում:

Մ․Նահանգների ավտոմեքենայի արդյունաբերությունը ցույց է տալիս այդ: 1995 թվականին Կանադայից ներմուծվող ավտոմեքենաների և ավտոմասերի քանակը հավասար էր Մեքսիկայից ներմուծվող ավտոմեքենաների և ավտոմասերի քանակին, 2005 թվականին արդեն 10 տոկոսով ավելի էր: Իսկ 2009 թվականին Մեքսիկայից ավտոմեքենաների ու ավտոմասերի ներմուծումը 48 տոկոսով ավելի էր, քան Կանադայից: Սա արտացոլում է էժան աշխատուժ ունեցող երկրներ գործարանների տեղափոխման պատկերը, այս օրինակում այդպիսի երկիր է Մեքսիկան: Այս երևույթը կարևորում են նաև Ճապոնիան և եվրոպական երկրները:

Չինաստանի և Եվրախորհրդի միջև առևտրական հարաբերություններին նվիրված մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ արտահանման հնարավորությունը և մոնտաժային աշխատանքների տեղափոխումը Չինաստան, եվրոպական երկրներին հնարավորություն է տալիս, որ դիմանան և մնան մրցակցային պայմաններում ու զարգանան: Միևնույն ժամանակ ճապոնական էլեկտրոնային ընկերությունները ամերիկյան շուկայում զարգանում և տարածվում են, իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ արտադրության մոնտաժային աշխատանքները կատարվում են Չինաստանում:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ յուրահատուկ առևտրային կառուցվածք է գործում աշխարհում, որի պայմաններում արտադրության մի շարք հյուսիսային բիզնես կենտրոններ մրցում են հյուսիսային այլ կենտրոնների հետ և նրանց հաջողությունը կախված է այն բանից, թե արտաքին բանվորական ուժից օգտվելով որքան կիջեցնեն արտադրության ինքնարժեքը: Այսինքն՝ ջանում են ամեն գնով ձեռք բերել գործազուրկ բանվորների, ովքեր պատրաստ են աշխատելու ցածր աշխատավարձով:

Արտադրության համաշխարհայնացումը ոչ միայն փոխել է ապրանքների արտադրման սկզբունքներն, այլ նաև փոփոխության է ենթարկել հասարակական հարաբերությունները, այսինքն՝ կապիտալի և աշխատուժի հարաբերությունները: 2010 թվականին աշխարհում բանվորների 79 տոկոսը, որ կազմում է 541 միլիոն մարդ, ապրում էր թույլ զարգացած երկրներում: 1950 թվականին նրանք կազմում էին 34 տոկոս, իսկ 1980 թվականին՝ 53 տոկոս: 2010 թվականին իմպերիալիստական երկրներում արդյունաբերությամբ զբաղվող բանվորների ընդհանուր քանակը կազմում էր 145 միլիոն, այսինքն՝ բանվորների 21 տոկոսը:
Հյուսիսային երկրները չեն կարողացել այնքան աճ ունենալ, որ կարողանան միլիոնավոր երիտասարդների համար աշխատանք ստեղծել:

Վերոհիշյալ փաստերը ցույց են տալիս, որ նեոլիբերալիստական համակարգում կապիտալիստների համար առաջնայինը շահույթն է։ Նույնպիսի իրավիճակ է տիրում նաև Հայաստանում, որտեղ պետական մտածողության ու տնտեսական համակարգի բացակայության հետևանքով կապիտալիստները չեն ենթարկվում որևէ օրենքի, որտեղ պաշտպանված կլինի բանվորների իրավունքը: Կապիտալիստները իրենց շատ հանգիստ են զգում, քանի որ գործազրկությունը մեծ մասշտաբների է հասնում, և նրանք ազատորեն կարողանում են շահագործել բանվորներին:

Արտաշես Մելիքյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ