ԱՄՆ-ի մոնոպոլիստական դեմոկրատիան կապիտալի դիկտատուրա է

26 Նոյեմբերի 2015

Ամերիկայի Միացյալ նահանգների քաղաքական կառուցվածքը սովորաբար դասակարգվում է դեմոկրատական մի համակարգում, որը հիմնված է նեոլիբերալական կապիտալիստական համակարգերի նորմերի վրա։ Դրանք հատուկ կանոններ ունեն, որոնք հեռու են դեմոկրատիայի բնույթից: Մ․Նահանգներում, ի տարբերություն Եվրոպական նեոլիբերալիստական համակարգի, ուժային ամենաբարձր մակարդակները գտնվում են խիստ մոնոպոլացված վիճակում և տեղ չկա փոքր կուսակցությունների ու մանր շարժումների համար:

Մ․Նահանգներում ձևականորեն յուրաքանչյուր մարդ մեկ քվե ունի, սակայն իրականում այդպես չէ։ Ֆինանսական հովանավորները կամ տնտեսապես ուժեղ խմբերը կանգնած են այդ պետությունում առաջատար երկու կուսակցության՝ հանրապետականի և դեմոկրատականի թիկունքում ու նրանց պարտադրում են իշխանավարման իրենց համար ցանկալի ձևը:

Երբ խոսում ենք Մ․Նահանգների քաղաքական կառույցի մասին, պետք է նկատի ունենանք, որ մոնոպոլիստական դեմոկրատիան կապիտալի դիկտատուրա է, որի հիման վրա միայն կարող ենք ճիշտ վերլուծել այդ պետության ներքին իրադարձությունները։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկյան երկու կուսակցության բախումներն ու տարաձայնությունները բխում էին հենց այս իրականությունից, որի ընթացքում բոլորը պարզորեն դա նկատեցին: Այս օրինակը այնքան պարզ է, որ հասարակ քաղաքացին էլ ըմբռնում է, որ այստեղ հակասությունը Մ․Նահանգների տնտեսական-ռազմական մոնոպոլիստների և ամերիկա-հրեական օլիգարխիայից կախված ֆինանսական հովանավորների միջև է: Ամերիկայի «ազգային շահերի» կամ անվտանգության հարցը չէին արծարծում Վաշինգտոնի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները։

Իրանի միջուկային խնդրի հետ կապված բոլոր փաստերը Մ․Նահանգների քաղաքական էությունը բացահայտեցին ու ցույց տվեցին, թե ինչպես է այդ համակարգում արմատավորվել կապիտալի և մոնոպոլիայի դիկտատուրան: Իսրայելի նախագահի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում և 70 կոնգրեսականի այցը Իսրայել՝ հրեական լոբբիստների և Իսրայելի պետական բյուջեի հաշվին, Օբամայի դեմ քվեներ ձեռք բերելու նպատակով, Մ․Նահանգների քաղաքական կառուցվածքի միայն մեկ նմուշն է:

Այն, որ միշտ հայտարարվում է, իբր բոլոր կուսակցություններն ու անկախ թեկնածուները կարող են մասնակցել ընտրություններին, կարելի է համարել միայն մի կեղծ ծածկույթ, որ դրվում է մոնոպոլիստական քաղաքականության վրա: Նույնիսկ եթե, որոշ դեպքերում, մի քանի անկախ թեկնածուներ կարողացել են ընտրվել՝ որպես Կոնգրեսի անդամ, պարզվել է, որ նրանք նույնպես հատուկ կապեր են ունեցել ֆինանսական մոնոպոլիստների հետ:  

 

Արտաշես Մելիքյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: