Եվրոպան ոտնատակ են տալիս

24 Սեպտեմբերի 2015

Վերջերս Երուսաղեմի մզկիթում զարմանալիորեն անկեղծ կոչով հանդես եկավ շեյխ Մուհամեդ Այադը։ Շեյխին չէր հետաքրքրում և չէր էլ հուզում այն փաստը, որ արաբական հարուստ երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ չեն ցանկանում ընդունել իրենց հավատակից փախստականներին։ Ինչո՞ւ սաուդցիները կամ քուվեյթցիները չեն կրճատում իրենց սոցիալական ծախսերը՝ թոշակները, նպաստները և այլն, որպեսզի օգնության ձեռք մեկնեն գաղթականներին, ովքեր ստիպված են մեկնել Եվրոպա։ Սակայն դրա փոխարեն արաբական կոալիցիան նախընտրում է ռմբակոծել Յեմենը և կրկնապատկել փախստականների քանակը։

Այսպիսի դատարկ հարցերով շեյխը չէր հետաքրքրվում։ Նա արմատական մոտեցում էր ցուցաբերում և մահմեդական փախստականներին կոչ էր անում միախառնվել եվրոպացիներին, որպեսզի գրավեն ամբողջ մայր ցամաքը։
«Շուտով, Աստծո կամքով, մենք նրանց ոտնատակ կտանք։ Եվրոպան ծերացել ու զառամյալ է դարձել, մարդկային զորավիգ ուժի կարիք ունի․․․ Նրանց կարեկցանքը փախստականների նկատմամբ անհիմն է», հայտարարել է շեյխը։

Հարկ է, շնորհավորել եվրոպացիներին շեյխի պատկերած հեռանկարի համար։ Պետք է խոստովանել, որ եվրոպացի քաղաքագետները շատ բան են անում նկարագրվածն իրականություն դարձնելու համար, ջանում են, ինչքան կարողանում են։ Բայց, ցավոք, երբեմն նրանք թափ առնել չեն կարողանում, նրանց մտածողության մասշտաբները հնացած են։

Օրինակ՝ Եվրամիության ներքին գործերի և արդարադատության նախարարների խորհրդի նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել է 120 հազ․ փախստականների Եվրամիության տարածքում տեղավորելու մասին որոշում, հաղորդել է ԵՄ Լյուքսեմբուրգի նախագահության ներկայացուցչությունը։ Այդ ծրագրին դեմ են քվեարկել Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի և Հունգարիայի ներկայացուցիչները, Ֆինլանդիան ձեռնպահ է մնացել։ Այնուամենայնիվ որոշումը ձայների մեծամասնությամբ ընդունվել է։

Սկզբում Լեհաստանը դեմ է հանդես եկել, սակայն չգիտես ինչու, կողմ է քվեարկել։ Համաձայնվել է ընդունել հինգ հազար փախստականի։

Դիվանագիտական աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն, ԵՄ-ն նախ՝ տեղավորելու է 66 հազ․ փախստականի, իսկ մյուս՝ 54 հազարը մնալու են «պահեստում»։
Անհասկանալի է, թե ինչու են որոշում ընդունել 120 հազարի մասին։ Ստույգ, սակայն շատ զգուշավոր տեղեկությունների համաձայն, այս տարի ԵՄ սահմանը կարող են հատել ավելի քան 1 մլն․ փախստական։ Սակայն ամեն օր է նրանց թիվն ավելանում, այնպես որ 1 մլն էլ շուտով երանելի թիվ կլինի։

Իսկ ինչու են պարոնայք նախարարները որոշել այդքան չնչին քանակով գաղթականների ընդունել։ Չէ՞որ այդ կրիայի քայլերով Եվրոպայում Խալիֆաթի ստեղծումը երկար տարիներ կարող է տևել։ Այդ բացթողումը քաղաքականապես կոռեկտ չէ, իսկ դրա դեմ անպայման անհաշտ պայքար պետք է մղվի։
Պետք է սկսել քիչ եվրոպականացված լեհերից, ովքեր որոշել են ընդունել ընդամենը 5 հազ․ մարդ, նրանց շեյխն անպայման պետք է պարտադրի և Լեհաստանը համարձակորեն կարող է ընդունել 5 մլն գաղթական, եթե նա իսկապես հավատարիմ է եվրոպական գաղափարներին և մեծ ցանկություն ունի դառնալու Խալիֆաթի մի մասը։
Այդպիսի հարց պետք է դնել նաև մյուս երկիր-նենգադուլավորների առջև, որոնք չեն ցանկանում ընդունել փախստականներին։ Նրանք պետք է կողմնորոշվեն՝ կամ եվրոպական ուղով գնալ դեպի Խալիֆաթ, կամ փորձեն ինքնուրույն քաղաքականություն վարել։ Այլ տարբերակ պարզապես այլևս գոյություն չունի․․․



Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: