Իսրայելը, ԱՄՆ և Իրանի միջուկային համաձայնագիրը

23 Սեպտեմբերի 2015

Միացյալ Նահանգների քաղաքական կառուցվածքը, սովորաբար, դասվում է դեմոկրատական համակարգի սահմաններում, սակայն դա չի վերաբերվում բնույթին ու էությանը, այլ ավելի շուտ նեոլիբերալիստական կապիտալիզմի համակարգի չափանիշ է, որն ունի իրեն հատուկ օրենքները: ԱՄՆ-ում, ի տարբերություն Եվրոպայի նեոլիբերալիստական կառույցի, ամենաբարձր ուժային մակարդակներում համակարգը մոնոպոլացված ու կեղեքված է և տեղ չունի փոքր կուսակցությունների ու փոքր հասարակական-քաղաքական շարժումների համար:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ պարզ երևում է, որ այդ երկրում գոյություն ունի միայն երկու խոշոր կուսակցություն՝ Հանրապետական ու Դեմոկրատական, և «ամենադեմոկրատական երկրում» ուրիշ գաղափարախոսություն, կարծես, գոյություն չունի:

Այդ երկու կուսակցության մրցությունը և դրանցից մեկի հաղթանակը ոչ մի կապ չունի նրանց գաղափարախոսության, ծրագրերի ու ժողովրդավարության հիմունքների հետ։ Յուրաքանչյուրն ունի ֆինանսական կամ տնտեսական մի հզոր խումբ, որը հովանավորում է տվյալ կուսակցությանը, միևնույն ժամանակ թելադրում է իր ուզած քաղաքականությունը՝ երկրի տարբեր բնագավառների համար:

Մեզ՝ խեղճ հայաստանցիներիս թվում է, թե ԱՄՆ-ում դեմոկրատական պայքար է գնում ընտրություններում և «մարդու իրավունքների պաշտպանները» հոգ են տանում աշխարհի բոլոր երկրների համար, ու մի վայրկյան իսկ չենք մտածում, թե հզոր տնտեսական գործարարները ինչո՞ւ պետք է հովանավորեն այդ կուսակցություններից որևէ մեկին, թե ինչն է նրանց շահագրգռում:

ԱՄՆ-ում խնդիրը խորհրդարանական կամ նախագահական համակարգի մեջ չէ, այլ, ավելի շուտ, իշխող և ուժը ճշտող հարաբերություններն են արծարծվում երկրի գործադիր և օրենսդիր կառույցներում, որոնք հաստատում են քաղաքական իշխանությունը: Հարուստները երկրի տնտեսությունը մոնոպոլացված ձևով իրենց ձեռքում պահելու համար կարիք ունեն նաև քաղաքական իշխանությունը մոնոպոլացնելու:

Եթե մինչև հիմա, հակառակ եվրոպական երկրների, Մ․Նահանգներում փոքր շարժումներն ու կուսակցությունները չեն կարողանում ձևավորվել ու ներգրավվել երկրի քաղաքական համակարգում և մրցակցել մեծ կուսակցությունների հետ, հիմնական պատճառն այն է, որ երկրում ուժը մոնոպոլացված է և շատ հանգիստ արգելում է փոքր կուսակցությունների մասնակցությունը երկրի ընտրություններին և քաղաքական կյանքին: Երբ խոսում ենք Մ․Նահանգների քաղաքական կառույցի մասին, պետք է նկատի ունենանք, որ այդ երկրում իրականում գոյություն ունի «մոնոպոլացված դեմոկրատիա», որն այլ կերպ պետք է անվանել «կապիտալի դիկտատուրա»: ԱՄՆ-ի մասին խոսելիս, միշտ պետք է այս իրականությունը նկատի առնվի, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանք ներքին ու արտաքին իրադարձությունները վերլուծել ու ճիշտ հասկանալ:

Մ․Նահանգների կապիտալիստների որոշակի մասը հրեաներ են, որոնք ունեն ազգայնամոլական հակումներ, որոնց առաջին խնդիրը Իսրայելի շահերն են, այլ ոչ թե Մ․Նահանգների կամ աշխարհի դեմոկրատիայի: Այս իրականությունն իմանալով, հեշտ կլինի կռահել, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Իսրայելը Մ․Նահանգների քաղաքականության վրա:

Միջուկային համաձայնագիրը Իրանի հետ Մ․Նահանգներին այնպիսի իրավիճակի է հասցրել, որ ուղղակի երկու կուսակցությունները՝ Դեմոկրատական և Հանրապետական այդ համաձայնագրի ընդունման կամ մերժման պայքարում միմյանց հետ բախվելով, մերկացնում են իրենց և ստիպված չեն կարողանում պահպանել այդ երկրի ձևական, քողարկված քաղաքականությունն աշխարհի առջև: Չնչին գիտելիքներ ունենալով քաղաքականության մասին, կարելի է հասկանալ, որ խնդիրը երկրի կամ միջազգային անվտանգության ու ազգային շահերը չեն, այլ արծարծվում են մոնոպոլիստների ռազմատնտեսական շահերը, և հրեա-ամերիկյան օլիգարխների դերակատարությունն այս հարցում մեծ է:

Եթե որևէ երկրի պատգամավորները կամ քաղաքական գործիչները հլու հնազանդ կատարում են ուրիշ երկրի նախագահի կամ ղեկավարի հրամանները, համարվում են դավաճաններ: Սա ընդունված չէ եվրոպական լիբերալական համակարգերում: Ներկայիս Մ․Նահանգների Հանրապետական կուսակցության մեծ թվով պատգամավորներ այդ դավաճանական դիրքում են ու ենթարկվելով Իսրայելի նախագահի կարգադրություններին՝ պայքարում են իրենց երկրի նախագահի դեմ և հակառակ ազգային շահերի են գործում: Նրանք Իսրայելի աջակողմյան նախագահ Բենյամին Նաթանյահուի հրահանգներով դեմ են Մ․Նահանգների նախագահին:

ԱՄՆ-ում գոյոթյուն ունի Իսրայելի լոբբիստական երկու ուժ՝ օրինական և ոչ օրինական: Օրինականը սիոնիստական ու հրեական կազմակերպված այն խմբերն ու կազմակերպություններն են, որոնք Մ․Նահանգների օրենսդիր խորհրդարանի և կառավարության որոշումների կայացմանն ուղղակի միջամտում և ճնշում են գործադրում: Սրանցից կարևորներն են՝ Իսրայել-Ամերիկա հանրային գործերի կոմիտեն և Հրեաների համաշխարհային կոնգրեսը: Ոչ պաշտոնական լոբբիստական բաժինը արտացոլում է հրեաների լայնածավալ մասնակցությունը ընտրություններին և նրանց ներկայությունը Մ․Նահանգների իշխանական կարևոր պաշտոններում:

Նույնիսկ որոշ դեմոկրատ օրենսդիրներ, օրինակ՝ Չաք Շոմերը, իրենց կուսակցության մոտեցումը մի կողմ դնելով, առանց թաքցնելու ասում են, որ Օբամային դեմ են, քանի որ Իսրայելի շահերն են պաշտպանում, և մտավախություն ունեն, թե Իրանի հետ համաձայնագիրը կարող է վնասել Իսրայելի շահերին:

Մ․Նահանգներում հանրապետական կոնգրեսականներն ու իշխանության Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների քաղաքական վիճաբանություններն այս համաձայնագրի շուրջ ջրի երես հանեցին ԱՄՆ-ի քաղաքական համակարգի էությունը և ցույց տվեցին, թե մոնոպոլիզմի ու կապիտալի դիկտատուրան այս երկրում ինչպիսի արմատներ է գցել:

Նաթանյահուին հրավիրեցին Մ․Նահանգների Կոնգրեսում ելույթ ունենալու և Իսրայելի լոբբիստների գումարներով Կոնգրեսի մոտ 70 պատգամավոր մեկնեց Իսրայել՝ Թել Ավիվ, համաձայնագրին հակառակ քվեներ գնելու համար, Իսրայելին պաշտպանող ոչ պետական կազմակերպություններն, իրենց հերթին, համաձայնագրի դեմ ցույցեր ու տարբեր հավաքներ կազմակերպեցին:  

Մ․Նահանգների հաջորդ նախագահական ընտրությունների համար հանրապետական թեկնածուներն ամեն կերպ ձգտում են իրենց հավատարմությունը հայտնել Իսրայելին, քանի որ նրանց ընտրվելու հույսը իսրայելցի հարուստների գումարներն են, այլ ոչ թե իրենց ծրագրերը: Այստեղ նման մարդկանց համար բոլորովին կարևոր չէ երկրի ազգային շահերն ու անվտանգությունը: Նրանք լավ գիտեն, որ ամերիկյան ընտրությունների համակարգում կարևորը նյութական հովանավորություն ունենալն է: Մի քանի անկախ պատգամավոր, որոնց հաջողվում է մտնել Կոնգրես, պարզվում է, որ իրականում նրանք ֆինանսական մոնոպոլիստների հետ իրենց հատուկ կապերի միջոցով են հասել այդ արդյունքին։

Մերձավոր Արևելքում միայն մեկ միջուկային ուժ կա՝ Իսրայելը, որի դիմաց ոչ մի միջուկային ուժ գոյություն չունի: Իսրայելին հակակշիռ ուժ ձևավորվելու հանգամանքը Թեհրանում, իբրև սպառնալիք է համարվում Իսրայելի համար:

AIPAC` «Այփաք»-ը (Իսրայել-Ամերիկա հանրային հարցերի կոմիտե) համարվում է Իսրայելի ամենամեծ և հզոր լոբբիստական խմբերից մեկը Միացյալ Նահանգներում, որն ունի 60000 անդամ։ Նրանք տարեկան միլիոնավոր դոլար կապիտալ են ներդնում՝ Մ․Նահանգների օրենսդիր ու պետական մարմինների վրա ազդելու համար:

ԱՄՆ-ն իր ռազմական ու նյութական օգնությունների հարցում Իսրայելի առջև որևէ սահմանափակում ու պայման չի դնում:

Մ․Նահանգներն Իսրայելին ցուցաբերում է լրատվական ու դիվանագիտական լիարժեք պաշտպանություն։ Պետք է եզրակացնել, որ այս բոլորը կատարվում է շնորհիվ սիոնիստական ուժեղ լոբբիի, որն աշխատում է Մ․Նահանգներում:
Այդ երկիրն ինչո՞ւ է արհամարհում իր և իր դաշնակիցների շահերը՝ հանուն Իսրայելի շահերի: Միգուցե դրա հիմնական պատճառը երկուսի ընդհանուր շահե՞րն են կամ բարոյական անհրաժեշտությունը, որը ԱՄՆ-ն զգում է Իսրայելի հանդեպ: Այնուամենայնիվ, ոչ մի բացատրություն չի կարող արդարացնել Մ․Նահանգների դիվանագիտական ու նյութական անխնա կախվածությունը Իսրայելից:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության ճշտման գործում մեծ դեր և ազդեցություն ունի Իսրայելի լոբբիստական խումբը: Նրանք ուզում են ամերիկացիներին համոզել, որ իրենց երկու երկրների շահերը նույնն են, սակայն Իրանի հետ համաձայնությունը մերկացրեց այդ կեղծիքը և ամերիկացիների որոշ մասը զգաց, որ իրենց ազգային շահերը միշտ չէ, որ համընկնում են Իսրայելի ագրեսիվ շահերի հետ:  
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն ավելի քան 140 միլիարդ դոլար անվերադարձ օգնություն է ցուցաբերել Իսրայելին, այսինքն՝ տարեկան երեք միլիարդ դոլար, կամ այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր իսրայելցու համար մոտ 500 դոլար: Իսրայելի տարեկան բյուջեն հավասար է հարուստ Հյուսիսային Կորեայի կամ Իսպանիայի բյուջեին:
Իսրայելը աշխատել ու աշխատում է միշտ սուտ և անիրական լուրեր տարածել Իրանի հետ միջուկային բանակցությունների ու Իրանի հետ կապված հարցերի վերաբերյալ: Նրանք աշխատում են Իրանին ներկայացնել որպես մեծ վտանգ՝ աշխարհի համար:

Ներկայումս Մ․Նահանգների միլիոնատերերի 20 տոկոսը և 400 հայտնի հարուստներից 140-ը հրեաներ են: Արտաքին գործերի նախարարության 70 տոկոսը, ներքին գործերի նախարարության 30 տոկոսը, տնտեսական նախարարության 69 տոկոսը, պաշտպանության նախարարության 20 տոկոսը, ատոմական էներգիայի կազմակերպության 80 տոկոսը հրեաներ են:

Բոլորին հայտնի է սիոնիզմի իշխանությունը ամերիկյան լրատվամիջոցների վրա: Մ․Նահանգների ամենահեղինակավոր ու կարևոր լրատվամիջոցները գտնվում են նրանց ձեռքում: «Նյու Յորք Թայմս»-ը դրա օրինակներից է, որը 1896 թվականից գտնվում է սիոնիստների ձեռքում:

Իսրայելը համարվում է զինամթերք վաճառող երկիր և, բնականաբար, նրան ձեռնտու են պատերազմները և լարվածությունն աշխարհում, որոնք երբեմն ստեղծվում են արհեստականորեն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունները Իսրայելին կազմում է ԱՄՆ-ի արտաքին օգնությունների մոտ մեկ երրորդը, մինչդեռ Իսրայելի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 0.001 տոկոսը:

Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցը Իսրայելի ու Մ․Նահանգների հարաբերությունների խզման պատճառ է դարձել: Երկար ժամանակ ԱՄՆ պետությունները հույս էին դրել Իրանում իշխանափոխությամբ իրենց հարցերը լուծելու և իրենց ենթակա մի պետություն ձեռք բերելու վրա, սակայն այդ քաղաքականությունը անհաջողության մատնվեց, և Օբամայի իշխանությունն ավելի խելոք գտնվեց ու վերջապես բանակցությունների հիման վրա ձեռքբերվեց միջուկային համաձայնագիր Իրանի հետ: Իսրայելը նման համաձայնագրի ձեռքբերումը իր շահերի դեմ քայլ գնահատելով՝ բոլոր լծակներից օգտվում էր անհաջողության մատնելու ու թույլ չտալու, որ այդ համաձայնագիրը վավերացվի ԱՄՆ-ի Կոնգրեսում։ Դա նրանց չհաջողվեց, սակայն նրանք կրկին հայտարարում են, որ շարունակելու են իրենց պայքարը այդ համաձայնագրի դեմ:

Մ․Նահանգների հրեաների կոմիտեն (American Jewish Committee AJC) հիմնադրվել է 1906 թվականին: Այս կազմակերպության նպատակը ԱՄՆ հրեաների միջև միասնականություն ստեղծելն է, հրեաների իրավունքները ԱՄՆ-ում և աշխարհում պաշտպանելն է: Այս կազմակերպությունը ԱՄՆ-ի հրեաների ամենահին կազմակերպություններից մեկն է: 2008 թվականին այս կազմակերպության քաղաքագետը հայտարարեց, որ Իրանի և Վենեսուելայի հարաբերությունների զարգացումը մտահոգիչ է ու սպառնալիք է ԱՄՆ-ի համար: Տեսնում ենք, թե ինչպես Մ․Նահանգների ու Իսրայելի շահերը նույնացնելով՝ նպատակ է դրված պաշտպանել միայն Իսրայելի շահերը:

Եվրոպական շատ երկրներում ծայրահեղ ազգայնական կուսակցությունները լավ վիճակում են: Ներկայումս ԱՄՆ-ում միայն աջակողմյան կուսակցությունները չեն, որ ակտիվ պայքար են մղում, օրինակ՝ Բեռնի Սանդերսը, ով Անգլիայի բանվորական կուսակցության ղեկավար Կուրբինի նման համարվում է Մ․Նահանգների փորձառու ձախակողմյաններից, ընտրապայքարում ուժից ու փողից օգտվողների խիստ քննադատներից է: Սանդերսի հակապատերազմական ու անհավասարության դեմ ունեցած դիրքորոշումները հազարավոր մարդկանց ներգրավել է նրա ընտրապայքարի գործընթացում: Մյուս կողմից՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Բլասիոն ընտրվել է իր անհավասարության դեմ պայքարի ու ձախակողմյան դիրքորոշումների համար:

 

Վարդան Ղազարյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: