Այնպես ուզում եմ անունդ գրել... Հայն ու Հայաստանը

25 Հոկտեմբերի 2017

ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏ Սոցիալիզմի արագամտության ոգին, որակով հուզմունք էր փնտրում նորագույնում:

Մուրճը պատերի միջով անցնելով, որպես հիշողություն, չգտավ իր ազնիվ շինարարին, ավելին` շեները դարձել էին հայելուկ ծխնելույզներ, որի վառարանի փայտի ճրթճրթոցի մեջ վանկեր էին մոռացված էսթետիկ անցիալի: Մանգաղը նույնպես տարակուսած էր, հնձելու բան չէր մնացել:

Հեռվում երևացող ասպարեզի դերանուններն իրենց հեքիաթի ապարանքից, արևը մեկ մատով փակած, լուսինը կրում են իբրև գլխարկ:

Մայր Հայաստան կոթողի անդող հայացքը Հաղթանակի բարձունքից փնտրում էր  “ՀԵ~Յ ՁԵԶ ՄԱՏԱՂ ԲԱՆՎՈՐ ՏՂԵՐՔ “–ի բանվորի արձան հետագծի աճուրդի գործիքները, որոնք պրոլետարից պրոֆեսորներ ձուլելով, հայտնվեցին չուգունե ժամանականորմում:

Ստեփան Շահումյանի կոթողը կարծես թե սովորել է լռությամբ խոսել, տեսնելով  փոփոխված խաղերի քամու գույնը :

Այնպես ուզում եմ անունդ գրել կեսգիշերային խաղատան  նավուսին:

Այնպես ուզում եմ անունդ հիշել, երբ կսպառեն տնտեսածդ:

 

Հեղինակ` Նաիրա Հայրապետյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ