Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Մարկոսը: - Հարգարժան պարոն Մարկոս, ապրիլին Ձեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով հուլիսի 1-ին կայանալիք Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, նշել էիք, որ Ռուսաստանի նման բազմամիլիոն ու բազմազգ երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է կայունությունն ու խաղաղությունը, և համոզմունք էիք հայտնել, որ նշված կայունության ու խաղաղության ամենահուսալի երաշխավորն ու պաշտպանը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը: Դուք նաև կողմնակից էիք ՌԴ Պետդումայի հաստատած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: Այսօր, երբ արդեն հետևում է մնացել համառուսաստանյան քվեարկությունը, արդարացա՞ն…

Ետ նայիր ու տես (Մի կորցրու խարիսխը սոցիալիզմի հետ)

Աշնան արևը գունագեղ լուսանկարչությամբ՝ հավերժացնում էր դաշտերի և այգիների ծաղկավոր շրջազգեստները, ձորակների ու բլրակների տաբատի գրպանից թափվող աշնան էջանշան տերևաթափը, արտերի աշնանացանը, հանդերի “բոստանփուզին” :Ողջո՜ւյն հողի աշխատավորին, ողջո՜ւյն…-Բարև, բարև, կարմիր արև,- ասացին գյուղացիները:Արևի շողերը ներթափանցեցին անպատուհան այն սենյակը, որի պատից կախված էր Լենինի ժպտացող դիմանկարը: Նկարն իր ուղեծրի հետևում ուներ յոթանասունամյա սոցիալիզմի վառ ու պայծառ կոմունիզմի աստղը: Հիրավի, երբ փակում ենք սոցիալիզմի աչքերը, ներկան դառնում է աճպարարություն: Մարգարեական գրության մեծ ծրագիր կոչեմ, թե ընկեր Լենին, կամ թե Մարքսիզմ կամ կոմունիզմի փաստերի վերելակային զրույց, համոզված եղեք, որ դա է կյանքի կարմիր գիծը, աշխարհի ու մարդկության բոլոր գույների միությունը: Չի կարող լինել…
ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը «Առաջին լրատվական»-ին տրամադրել է բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասվում է Հարգելի պարոն Փաշինյան Համոզված եմ՝ Ձեզ տեղեկացրել են, որ Ազգային ժողովում լսումներ կազմակերպելու խնդրանքով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Ա․Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Է․Մարուքյանին, որպեսզի շահագրգիռ և պատասխանատու կողմերի մասնակցությամբ մասնագիտական գնահատականներ և եզրակացություններ տրվեն 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների մասով՝ քրեական գործի կարճման և նոր քննություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ։ Իսկ մինչ այդ՝ 2018-2019 թթ., https://www.1in.am/ կայքի միջոցով հարցազրույցներում բազմաթիվ փաստեր եմ նշել, որ կազմակերպիչների մասով…
Հանրապետության հրապարակում ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հավաստիացնել, թե Ռուսաստանի մեր գործընկերների հետ հարաբերությունները լավ են` հիմնվելով նրա վրա, որ երկու անգամ հանդիպել եւ երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելին` ըստ Ն. Փաշինյանի, հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավ են, այլ գնալով ավելի ու ավելի լավանալու են: Սակայն, սա ընդամենը մեդալի մի կողմն է, ընդ որում` չհիմնավորված: Մինչդեռ օրեր անց Ն. Փաշինյանի կառավարությանը սատարող եւ իշխանափոխությունից հետո ազատության մեջ հայտնված ՊՊԾ գունդը գրավողների պարագլուխներ Վարուժան Ավետիսյանը եւ Ժիրայր Սէֆիլյանը «գաղտնազերծեցին», թե ինչ ասել է «հայ-ռուսական հարաբերությունները լավ են»: Վերջիններս երեկ…

Գաղտնի թղթապանակ, Յակով Զարոբյան

ԶԱՐՈԲՅԱՆԻ ԹՂԹԱՊԱՆԱԿԸ Գաղտնի թղթապանակում Խորհրդային Հայաստանի ամենանշանավոր ղեկավարներից մեկին՝ Յակով Զարոբյանին առնչվող նյութեր են: Յակով Զարոբյանը ժամանակակիցների հուշերում մնաց որպես անաչառ պետական գործիչ, հայրենանվեր մի ղեկավար, ով սակայն պալատական խարդավանքների արդյունքում ստիպված էր ընդհատել հայրենիքի հետ կապված հեռագնա ծրագրերն ու անչար հոգով հեռանալ հարազատ երկրից: Ինչո՞ւ էր Զարոբյանը պարտադրված հեռանալ հայրենիքից, ի՞նչ էր տեղի ունեցել իրականում: Զարոբյանի թղթապանակը հարուստ է արխիվային փաստաթղթերով, անձնական պահոցների հույժ կարևոր նյութերով: Զարոբյանի թղթապանակը ժամանակի դիմագիծը բնորոշող է, խորհրդավոր ու բացահայտումներով լի:
Վազգեն Սաֆարյան. «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ : Կառավարության ծրագիր, կենա՞ց թե իրական պատկեր, ԱԱԾ բացահայտումներ Նախ ընդհանուր առմամբ ձեր կարծիքը որպես մասնագետ Կենաց է, հայտարարություն է, չկա ոչ մի հստակ թիվ և այլն, ոմանք էլ՝ լավ է որ խոստումներ չկան, որոնք հետո իրականություն չեն դառնա, ի վերջո ինչպիսի՞ն պետք է լինի կառվարության ծրագիրը Կառավարության ծրագրի գերնպատակը ո՞րն է, հարցեր բարձրացնելը, թե լուծումներ առաջարկելը Ծրագրի տնտեսական բլոկի մեջ ի՞նչ լուծումներ եք դուք տեսնում, և որքանով են դրանք իրատեսական պայքար կոռուպցիայի եվ կաշառակերության դեմ այս պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների եւ հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները…
2018թ. մայիսին լրանում է “Սարդարապատի” հերոսամարտի և այդ ժամանակահատվածի հայ –թուրքական ճակատարտերի` Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի և այլ մարտերի 100-ամյակը: Հանրության մոտ չի թուլանում հետաքրքրությունը 1918 թվականին կատարված իրադարձությունների նկատմամբ: Եվ դա հասկանալի է, քանի որ բնական է նաև մարդու ձգտումը` իմաստավորել իր անցած պատմությունը, այնտեղ գտնել այօրվա շատ կնճռոտ հարցերի պատասխանը: Ստորև ներկայացվում է տեսանյութ` այդ ճակատամարտերի ականատես և մասնակից, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքը :

Նոր բացահայտումներ Դրոյի անցյալի վերաբերյալ

Խոսքը վերաբերում է 20-րդ դարի առաջին կեսին հայ ռազմական ու պետական ասպարեզում գործած ամենահակասական կերպարներից մեկինՙ Դրաստամատ Կանայանին: Նրա հախուռն եւ արկածախնդիր բնավորությունը, առճակատումների սիրահար եւ հրահրող լինելը, փողասիրությունն ու հակառակորդներին եւ մրցակիցներին ամեն գնով ոչնչացնելու հատկությունը չեն վրիպել նրա կյանքին ու գործունեությանը անդրադարձած շատ պատմաբանների ու գրողներիՙ անգամ Չարենցի եւ Անդրանիկ Ծառուկյանի ուշադրությունից: Նրա կասկածելի կապերի մասին թափանցիկ կամ կիսաթափանց ակնարկություններ արել են նույնիսկ նրա կուսակիցները: Սակայն առաջին անգամն է, որ ամերիկյան CIA-ի հետ նրա առնչությունների, վերջինիս գործակալը լինելու մասին է վկայվում, հիմք ընդունելով ամերիկյան ապադասակարգված փաստաթղթերը, որոնց ծանոթացել է կանադահայ քաղաքական գործիչ Վիգեն Աթթարյանը (Viken L. Attarian), որի…

Այնպես ուզում եմ անունդ գրել... Հայն ու Հայաստանը

ԱՎԱՆԳԱՐԴԻՍՏ Սոցիալիզմի արագամտության ոգին, որակով հուզմունք էր փնտրում նորագույնում: Մուրճը պատերի միջով անցնելով, որպես հիշողություն, չգտավ իր ազնիվ շինարարին, ավելին` շեները դարձել էին հայելուկ ծխնելույզներ, որի վառարանի փայտի ճրթճրթոցի մեջ վանկեր էին մոռացված էսթետիկ անցիալի: Մանգաղը նույնպես տարակուսած էր, հնձելու բան չէր մնացել: Հեռվում երևացող ասպարեզի դերանուններն իրենց հեքիաթի ապարանքից, արևը մեկ մատով փակած, լուսինը կրում են իբրև գլխարկ: Մայր Հայաստան կոթողի անդող հայացքը Հաղթանակի բարձունքից փնտրում էր “ՀԵ~Յ ՁԵԶ ՄԱՏԱՂ ԲԱՆՎՈՐ ՏՂԵՐՔ “–ի բանվորի արձան հետագծի աճուրդի գործիքները, որոնք պրոլետարից պրոֆեսորներ ձուլելով, հայտնվեցին չուգունե ժամանականորմում: Ստեփան Շահումյանի կոթողը կարծես թե սովորել է լռությամբ խոսել, տեսնելով փոփոխված խաղերի քամու գույնը…
Էջ 1, 5-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: