Փոփոխությունների կարելի է հասնել՝ ներգրավելով ռուսական կողմի ներուժը. Վազգեն Սաֆարյան

09 Հոկտեմբերի 2017

Ռուսաստանի հետ մեքենաշինության ոլորտում ինտեգրացիոն կապերի զարգացածության աստիճանը թույլ է։ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Կարծում եմ՝ այս խորհրդաժողովի լույսի ներքո մեզ կհաջողվի համագործակցել և ռուսական կողմի ներուժը ներգրավելով՝ այս ոլորտում հասնել որոշակի փոփոխությունների։ Մենք այսօր ունենք 50-ից ավելի մեքենաշինական ձեռնարկություններ, որոնք ցանկություն ունեն վերականգնելու նախկին կապերը։ Այսօրվա համաժողովն այդ իմաստով հուսադրող է։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի ինչ-որ բաների հասնել»,- նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը։

Վազգեն Սաֆարյանը հույս հայտնեց, որ ըստ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովում հնչած հայտարարությունների հնարավոր կլինի լուրջ համագործակցություն ծավալել։

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ