Ամերիկահայ լուսանկարիչներ Արա Օշականը, Լևոն Փարյանը և ճարտարապետ Վահագն Թովմասյանն արժանացել են Foreign Policy հեղինակավոր պարբերականի Global Thinkers-2015 հատուկ մրցանակին: Այս մասին գրել է Foreign Policy պարբերականը։
Արվեստագետները մրցանակը ստացել են Լոս Անջելեսում տեղադրված I Witness («Վկայում եմ») նախագծի համար, որի նպատակն է «Պահպանել ցեղասպանության պատմությունը»:
Պարբերականը նշում է նաև, որ Օշականն ու Փարյանը 20 տարի շարունակ լուսանկարել են Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հարյուրավոր դեմքեր` փորձելով այդ կերպ փրկել Հայոց ցեղասպանության պատմությունը:
Մրցանակի արժանացած երրորդ արվեստագետի`ճարտարապետ Վահագն Թովմասյանի նախագծով է Լոս Անջելեսում տեղադրվել I Witness-ը: